Թուրքիան հրաժարվել է ՆԱՏՕ-ի համակարգերին С-400-ի ինտեգրումից


Ռուսական С-400 զենիթահրթիռային համակարգը չի ինտեգրվի ՆԱՏՕ-ի սպառազինության համակարգերին, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

«Այս համակարգը չի ինտեգրվի ո՛չ ՆԱՏՕ-ի համակարգերին և ո՛չ էլ ՆԱՏՕ-ի հետ կապված այլ ազգային համակարգերի հետ»,- վստահեցրել է Աքարը:

Միևնույն ժամանակ, ռազմական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Թուրքիան ռուսական հրթիռային համակարգը գնել է դաշնակիցների կողմից այլընտրանք չառաջարկելուց հետո: Մյուս կողմից, երկիրը օդային և հրթիռային սպառնալիքներից պաշտպանվելու կարիք ունի:

Աքարը նաև նշել է, որ Թուրքիայի քաղաքական դիրքորոշումը ռուսական զենքի ձեռքբերումից հետո չի փոխվել: «ՆԱՏՕ-ում Թուրքիայի պարտավորությունների որևէ փոփոխություն չկա»,- ընդգծել է ՊՆ ղեկավարը:

Ապրիլի սկզբին Վաշինգթոնը չեղարկել է F-35 կործանիչների սարքավորումների Թուրքիա մատակարարումը՝ ուսական հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերման պատճառով: Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ մտավախություն ունեն, որ եթե Անկարան զինված լինի և՛ C-400-ով, և՛ F-35-ով, ապա ռուսական համակարգերի ռադարները կսովորեն հայտնաբերել և հետևել ամերիկյան կործանիչներին:



Source link

Products You May Like

Articles You May Like

London braces for rail disruption by climate-change protesters
Վարչապետի ու նախագահի շնորհավորանքն Ասադին՝ հարցադրումների առիթ․ արարողակարգ, որ կարող է անհանգստություն առաջացնել ԱՄՆ-ում
Boxing: Iranian female fighter cancels return home after arrest…
U.S. intelligence says Huawei funded by Chinese state security: report
Weather-delayed RBC Heritage resumes with Lowry ahead

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *