Հրդեհից փրկված արվեստի գործերը Նոտր Դամից տեղափոխել են Փարիզի քաղաքապետարան


Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհից փրկված արվեստի բոլոր ստեղծագործությունները տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան: Այդ մասին, հայտնել Է BFMTV հեռուստաալիքը: «Մեր ունեցած տեղեկատվությամբ՝ Նոտր Դամում հրդեհից փրկված արվեստի բոլոր գործերն ապրիլի 16-ին տեղափոխվել են Փարիզի քաղաքապետարան»,- ասված Է հեռուստաալիքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Երեքշաբթի կամ չորեքշաբթի դրանք կտեղափոխվեն Լուվր, նշում Է հեռուստաալիքը: Փարիզի Աստվածամոր տաճարում խոշորագույն հրդեհն սկսվել Էր ապրիլի 15-ի երեկոյան: Փլվել Է տաճարի սայրաձողը, կրակով Էր բռնվել կրող կառուցվածքը: Հրդեհաշիջմանը ներգրավվել Էր մոտավորապես 400 հրշեջ: Figaro թերթը՝ հղում անելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, հայտնել Է հրդեհի մարման մասին: Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ պատահարը կարող Է կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Dedicated to Members of Parliament Asking Questions to Candidate for Judge of Constitutional Court
Republican Romney says he is 'sickened' by Trump's behavior during…
Rights group condemns U.S. 'vigilante' treatment of migrants on border
Yale study revives cellular activity in pig brains hours after death
Artsakh Appreciates Discussion of Humanitarian Issues but Is Skeptical

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *