Զանգվածային կրճատումներ «Գազպրոմ Արմենիա»-ում. կարող են ձևավորվել որոշակի գործընթացներ (տեսանյութ)


«Իրականում այդ դեզինտեգրացիոն գործընթացներն ունեն շատ ավելի խորքային արմատներ և սկսվում են դեռ 2016 թվականից, երբ սկսվեցին ընդհանուր էներգետիկ շուկաների ձևավորման գործընթացները։ Եվ այդ բանակցությունների ընթացքում կողմերը եկան այն սկզբունքային համաձայնության, որ պետք է թերևս հրաժարվել միասնական շուկայի գաղափարից և անցում կատարել ընդհանուր շուկայի գաղափարին, որը լիովին այլ տրամաբանություն է իր մեջ պարունակում։ Ինչ վերաբերում է պաշտոնական Մինսկի կեցվածքին, որ նա դրսևորում է վերջին ամիսների ընթացքում, ապա այստեղ խնդրի նախադրյալը պետք է փնտրենք 2018 թվականի դեկտեմբերին և 2019 թվականի հունվարին ընթացող որոշումների և գործընթացների մեջ, մասնավորապես, խոսքն այն մասին է, որ տվյալ ժամանակահատվածում Մոսկվան կիրառեց, այսպես կոչված, հարկային մանևրը՝ նպատակ հետապնդելով աջակցելու իր նավթավերամշակման ոլորտին։ Սա իրականում ռիսկային գործոններ առաջացրեց Բելառուսի էներգետիկ համակարգի և նավթավերամշակման ոլորտի համար։ Պաշտոնական Մինսկը հայտարարեց, որ այդ ամենի արդյունքում միայն 2019 թվականի ընթացքում շուրջ 300 միլիոն ԱՄՆ դոլարի կորուստներ է կրելու»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Էներգետիկ անվտանգության ինստիտուտի տնօրեն Վահե Դավթյանը։

«Այսօր ստեղծվել է մի իրավիճակ, որ Մինսկը փորձում է հակադարձել և արդեն հայտարարում է իր տարածքով անցնող «Դրուժբա» նավթամուղի շահագործման մասով որոշակի վերանայումներ անելու վերաբերյալ։ Խոսքը մասնավորապես գնում է այն մասին, որ այդ նավթամուղը պետք է հանձնվի վերանորոգման աշխատանքների։ Ինչը, ըստ էության, նշանակում է, որ ինչ-որ չափով խափանվելու է այդ տարանցիկային գործընթացը, որն իրականացվում է Բելառուսի տարածքով։ Սա, բնականաբար, իր հերթին կարող է հարված հասցնել Ռուսաստանի դիրքերին եվրոպական շուկայում։ Այսօր ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, որ կարող ենք արձանագրել՝ այո, ԵԱՏՄ-ում ընթանում են գործընթացներ, որոնք հակասում են այն ինտեգրացիոն փիլիսոփայությանը, որը որդեգրել էին կողմերը տարիներ առաջ»,- հավելեց բանախոսը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։



Source link

Products You May Like

Articles You May Like

Nikol Pashinyan’s Sensational Statement
ՀՀ նախագահը հայտարարություն տարածեց վարչապետ Փաշինյանի կոչի վերաբերյալ
China's top diplomat calls for U.S. restraint on trade, Iran
Huawei launches new Honor phones, doesn't mention Android
Uber brings electric bike service JUMP to London

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *