Երբ էս մարդկանց բաց թողեցիք, մեր ընտանիքը գլխի վրա շուռ եկավ. «Սասնա ծռեր»-ի գործով տուժող (տեսանյութ)


ՊՊԾ գնդի գրավման գործով դատարանում այսօր ցուցմունք  են տվել զոհված ոստիկանների այրիները: Յուրի Տեփանոսյանի այրին` Արփինե Թումասյանը, պատմեց, որ ամուսինը ոստիկանություն ծառայության է անցել 2016  թվականի հոկտեմբերին: Ասաց, որ ամուսինը նպատակներ ուներ, որոնք մնացին անկատար` նա մտել էր ծառայության, որպեսզի դրանք իրագործեր:

Թումասյանը պատմեց, որ ամուսինը ՊՊԾ գնդի գրավման օրը եղել է արձակուրդում: Դեպքի պատճառով նրան արձակուրդից կանչել են ծառայության: Տեղեկացրեց` ամուսնու հարաբերությունները հրամանատար Գուրգեն Գրիգորյանի հետ շատ լավ են եղել, նույնիսկ պլանավորել էին իրենց երեխաների քավորը նրան դարձնել:

Դատավոր Մեսրոպ Մակյանի այն հարցին, թե արդյոք սկեսրայրի հետ ընտանիքում խոսակցություն չի եղել այն մասին, թե ինչու է վերջինս պնդում, որ իր որդուն սպանել են ոչ թե զինված խմբի անդամները, այլ ոստիկանները, Արփինե Թումասյանն ասաց, որ  սկեսրայրի հետ հարաբերությւնները լարվել են այդ հարցի վերաբերյալ տարակածությունների պատճառով:



Source link

Products You May Like

Articles You May Like

London braces for rail disruption by climate-change protesters
Soccer: England women must win trophies before fighting for equal…
Top Democrats in Congress reject Barr's proposal to limit Mueller…
Indian court refuses to suspend ban order on Chinese app TikTok
MLB roundup: Yankees pummel Red Sox in season's first meeting

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *