Իսրայելում «Եվրատեսիլի» հյուրերի համար կազմակերպել են «Շաբաթի ընթրիք» նախագիծը


«Եվրատեսիլի»՝ մայիսի 18-ին Թել-Ավիվում կայանալիք եզրափակիչի նախօրյակին քաղաքի հյուրերը կկարողանան «Շաբաթի ընթրիք» նախագծի շրջանակներում քաղաքացիների տներում ներկա գտնվել ավանդական ընտանեկան ճաշկերույթին, որը համընկնում է երգի մրցույթին: Այդ մասին հայտնել է Թել-Ավիվի քաղաքապետարանը՝ գրում է RIA Novosti-ն:

«Եվրատեսիլ-2019» երգի մրցույթը, որը Թել-Ավիվում անցկացվելու է մայիսի 14-ից մինչեւ 18-ը, ինչպես սպասվում է, 10 հազարից ավելի զբոսաշրջիկների կներգրավի տարբեր երկրներից, և շատերի համար դա առաջին այցը կլինի Իսրայել: Թել-Ավիվի մունիցիպալիտետը մտադիր է առաջարկել քաղաքի հյուրերին, անկախ նրանց սոցիալական կարգավիճակից ու դավանանքից, մասնակցել շաբաթի ավանդական ընտանեկան ընթրիքին՝ քաղաքացիների տներում»,-ասված է հաղորդագրության մեջ:

Շաբաթի ընթրիքները, որոնք անցկացվում են ուրբաթ օրերին՝ մայրամուտին, բազմադարյան մշակութային ավանդույթ է ինչպես կրոնական, այնպես էլ աշխարհիկ հրեական ընտանիքների մեծ մասում: Մերձավոր ազգականներն ու ընկերները հավաքվում են՝ տնական համեղ կերակուրներ ըմբոշխնելու և ուրախ զրույցներ անցկացնելու համար: «Շաբաթի ընթրիք» նախագիծը, ինչպես կարծում են Թել-Ավիվի իշխանությունները, հազարավոր զբոսաշրջիկների կօգնի՝ ավելի լավ ճանաչել իսրայելացիների աշխարհը և համապատասխանում է վառ տպավորություններ փնտրող ժամանակակից ճանապարհորդների հետաքրքրություններին:



Source link

Products You May Like

Articles You May Like

Amazon-ը չեղարկել է մանկապղծության մեջ մեղադրվող Վուդի Ալենի հետ պայմանագիրը
Will Smith goes from fear to joy as Aladdin's new genie
Asian shares at four-month low on deepening U.S.-China trade war
U.S. Supreme Court sides with Native American elk hunter
Huawei will continue security support for Android smartphones

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *