Անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով․ Դավիթ Սանասարյան (լուսանկարներ)


ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեր՝ կապված իմ անձի հետ․

Սորոսից գրանտ է ստացել, գրանտակեր է՝ երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից, բացառությամբ կրթականից, որը տվել է մեծ հայ Ասո Թավիթյանի հիմնադրամը Ֆլետչերում ուսանելու համար։ Այլ երկրի հատուկ ծառայության ներկայացուցիչ է՝ անբարոյականի ծնունդ է այն մարդը, ով սեփական երկրի թիկունքում կարող է գործել հանուն այլ երկրի. ինձ էլ դրանում մեղադրողն է անբարոյականի ծնունդ։

Ավտո է նվեր ստացել պաշտոնավարման ընթացքում՝ երբեք ավտո չեմ ունեցել, հիմա նույնպես։

Տներ է ստացել, կալվածքներ ունի՝ վարձով եմ ապրում ու շատ համեստ։

Հանցավոր աշխարհի կարկառուն դեմքերի՝ գողերի հետ է շփվում՝ ՍՈՒՏ է։

Կառույցը չի կարողանում կառավարել՝ կուզենամ ամեն ղեկավար նման հարգանքի մի մասը վայելի, ինչպես ես եմ վայելել մինչ օրս։ Սկանդալային հեմոդիալիզի քրեական գործով փողեր է ստացել՝ անգամ կարված ու շինծու գործի շրջանակներում նման բան չկա ու չի կարող լինել։

Բանակում չի ծառայել՝ դեբիլիկներ ջան, կուզենայի իմ հետ դժվարին սահմանները պահած ու ծառայության ընթացքում նման փորձությունների միջով անցած լինեիք։

Հ.Գ. էս ամենը անդադար կրկնում են, որ կարողանան անվանս հետ խաղալ, սակայն անունս ձեռք եմ բերել տարիների դժվար պայքարով ու սկզբունքային ապրելակերպով, էնպես որ, հանգիստ նստեք տեղներդ Սիրում եմ բոլորիդ, մարդիկ, չընկճվեք….»:

 



Source link

Products You May Like

Articles You May Like

Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Գարեգին Բ-ին ծննդյան oրվա կապակցությամբ
Վաշինգտոնը և Սեուլը նոր սառը պատերազմ են հրահրում․ Հյուսիսային Կորեա
Նեթանյահուն բացատրել է իր կնոջ պահվածքը, որը վիրավորել է ուկրաինացիներին
Florida scientists induce spawning of Atlantic coral in lab for…
What’s Going on Around Serzh Sargsyan? Opposite Side of the Wave

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *