Առաջին անգամ աշխարհում տարեցների թիվը գերազանցել է երեխաների թվին


Մարդկության պատմության մեջ առաջին անգամ 65-ից բարձր տարիքի մարդկանց թիվը գերազանցում է մինչև հինգ տարեկան երեխաների թվին: Միևնույն ժամանակ, այդ բացը ավելի ու ավելի է մեծանում, և ըստ վիճակագրական տվյալների, 2050 թ. յուրաքանչյուր հինգ տարեկան մեկ երեխային կհամադրվի ավելի քան երկու տարեց: Տվյալները ներկայացնում է ՄԱԿ-ը՝ BBC-ի իր կայքում:

Ըստ վիճակագիրների՝ տարեցների ամենամեծ թվաքանակը գրանցված է զարգացած երկրներում: Միևնույն ժամանակ, մի օրինաչափություն է նկատվում. նույն երկրներում ծնելիության ցուցանիշը ծայրահեղ ցածր է:

Այդ ցուցանիշների բացը վտանգում է երկրների տնտեսությանը: Ի վերջո, ամեն ինչ կհանգեցնի նրան, որ նոր սերունդները այնքան քիչ կլինեն, որ չեն կարողանա ապահովել տարեցներին:

Վերջին կես դարում կյանքի տևողությունը զգալիորեն աճել է՝ 52 տարուց մինչև 72 տարի, այսինքն` կենսաթոշակային և առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը ոչ միայն աճել է, այլև ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է պետք, որպեսզի երկրները հոգան բնակչության կարիքները:

Ուսումնասիրության համաձայն, շատ տարեցներ կան Ճապոնիայում` երկրի ընդհանուր բնակչության 27%-ը: Երկրորդ տեղում է Իտալիան` 23%, երրորդը` Եվրամիությունը`19.7%: Միացյալ Նահանգները չորրորդ տեղում են`15.4%: Ռուսաստանը եզրափակում է հնգյակը`14.1%: Նրանց հետևում են Չինաստանը, Բրազիլիան, Թուրքիան, Հնդկաստանը, Իրանը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Nestle in talks with EQT Partners to sell skin health unit: source
Golf: Stricker says U.S. to stick with four Ryder Cup captain's picks
Factbox: IMO 2020 – a major shake-up for oil and shipping
Woodstock 50 festival says show back on after winning court ruling
Exclusive: Trump EPA did not await court ruling to loosen biofuel…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *