Ռոբերտ դե Նիրոն Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» և «գանգստերների նմանակող» (տեսանյութ)


Կրկնակի օսկարակիր Սթիվեն Քոլբերթի հետ երեկոյան շոուում Հոլիվուդի կինոաստղ Ռոբերտ դե Նիրոն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «կատարյալ անհաջողակ» և «գանգստերների նմանակող», գրում է The Guardian-ը։

Դե Նիրոն հաղորդավարին ասել է, որ փորձել է հնարավորություն տալ Թրամփին։

«Դա ասացի ընտրությունից հետո։ Նրան հնարավորություն տվեք։ Բայց այդ տղան ապացուցեց, որ կատարյալ անհաջողակ է»,- ասել է Ռոբերտ դե Նիրոն։

Նա նաև ԱՄՆ նախագահին «խենթ» է անվանել։

Երբ Քոլբերթը հարցրել է, թե ինչու են մարդիկ այդքան հիացած գանգստերական ֆիլմերով, դե Նիրոն պատասխանել է. «Մարդկանց դուր է գալիս հանցագործների տեսակը։ Բացի այդ, հիմա Սպիտակ տանը մենք գանգստերների նմանակող ունենք»։

«Գանգստերները նույնպես բարոյականություն և էթիկա ունեն։ Նրանք էլ վարքականոն ունեն։ Ու գիտեք, երբ ինչ-որ մեկին խոսք եք տալիս, ուրեմն դա ձեր խոսքն է՝ այն է, ինչ ունեք։ Այդ տղան (Թրամփը)… նա անգամ չգիտի, թե դա ինչ է նշանակում»,- ավելացրել է նա։



Source link

Products You May Like

Articles You May Like

Millipede from Scotland is world's oldest-known land animal
Prototype of new SpaceX rocket Starship explodes on Texas test pad
Convalescent plasma not helpful in China study; hydroxychloroquine doesn't prevent infection
In-home antibody test shows promise; recovering surgery patients at risk from coronavirus
Oldest and largest ancient Maya structure found in Mexico

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *