Մեգան Մարքլին ու արքայազն Հարիին երեք տարով կուղարկեն Աֆրիկա (լուսանկարներ)


Մեգան Մարքլին ու արքայազն Հարիին երկու կամ երեք տարով պատրաստվում են «աքսորել» Աֆրիկա` այն բանից հետո, երբ կծնվի նրանց առաջնեկն ու լիովին կհարմարվեն ծնողների իրենց դերին:

The Daily Mail-ի փոխանցմամբ, պալատականները մշակել են մի ծրագիր, համաձայն որի, Հարին ու Մեգանը արտերկրում պատասխանատու աշխատանք կստանձնեն, որը բարեգործական գործունեությունը կհամադրի Ազգերի Համագործակցությունում Մեծ Բրիտանիայի շահերի պաշտպանման հետ:

Սկզբում ենթադրվում էր, որ Հարին Ավստրալիայում գլխավոր նահանգապետ կնշանակվի, սակայն հետագայում որոշվեց, որ Աֆրիկան ավելի հարմար տարբերակ է: Ամուսինները նախկինում նույնպես բարեգործական առաքելություններով եղել են այս մայրցամաքում: Բացի այդ, անձնական հիշողություններ են կապված Աֆրիկայի հետ: Այսպիսով, իրենց սիրավեպի սկզբում բրիտանացի արքայազնը և ամերիկացի դերասանուհին մեկնել էին Բոտսվանա: Նրանք այնտեղ նշել են Մարքլի 36-ամյակը: 2004-ին Հարին, Իթոնն ավարտելուց հետո, մինչև Թագավորական զինվորական ակադեմիա ընդունվելը, մի քանի ամիս ապրել է Լեսոտոյում: Նա այդ երկիրը համարում է իր երկրորդ տունը:

The Sunday Times թերթը գրում է, որ ծրագիրն առաջարկել է թագուհու նախկին անձնական քարտուղար Դեյվիդ Մենինգը: Ամենայն հավանականությամբ, Աֆրիկայում բնակություն հաստատելու մասին որոշումը կկայացվի հաջորդ տարի: Առայժմ ամուսինները զբաղված են Frogmore Cottage-ում իրենց նոր տունը կառուցելով և պատրաստվում են ընտանիքի համալրմանը։



Source link

Products You May Like

Articles You May Like

Պուգաչովան բնակարան է գնել եվրոգոտում
'Avatar' and 'Avengers' trade compliments as 'Endgame' becomes…
EU Is Ready to Provide Measurable Support to Armenian Judicial Reforms
'The Dish' still beaming signals from Australia 50 years after moon…
Apollo 11 astronaut Buzz Aldrin complains about current U.S. lunar…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *