Ալմաթիում ու մայրաքաղաքում ընտրությունները բոյկոտելու կոչեր են հնչում (տեսանյութ)


Ալմաթիի կենտրոնական զբոսայգում և Նուր-Սուլթանի նախկին կոնգրեսական դահլիճի շենքի մոտ հանրահավաք է, որի մասնակիցները կոչ են անում բոյկոտել հունիսի 9-ին կայանալիք նախագահական ընտրությունները, առաջինը Նազարբաևի հրաժարականից հետո, որը գրեթե երեք տասնամյակ ղեկավարեց Ղազախստանը:

«Նուր-Սուլթանը իմ մայրաքաղաքը չէ, Թոքաևը իմ նախագահը չէ, Դարիգան սենատի իմ խոսնակը չէ», – գոռում էին Ալմաթիում տասնյակ մարդիկ: Անդադար հնչում են «Ամոթ», «Բոյկոտել», «Ես ընտրություն ունեմ», «Քաղբանտարկյալներին ազատություն» կոչերը:

Մասնակիցները նշում են, որ դեմ են Ղազախստանում ատոմակայանի կառուցմանը, պահանջում են ազատ արձակել քաղբանտարկյալներին և իշխանություններին մեղադրում են «կեղծ քաղաքականություն» վարելու մեջ:

Ալմաթիում ցուցարարների ելույթները, որոնք բարձրախոսը միմյանց են փոխանցում, խլացնում են Ղազախստանի ժողովրդի միասնության օրվան նվիրված պաշտոնական միջոցառման երաժշտությունը: Զբոսայգու հանրահավաքը վերահսկում են ոստիկանության աշխատակիցները։ Ձերբակալություններ դեռ չեն եղել:



Source link

Products You May Like

Articles You May Like

China's manned space lab to re-enter atmosphere on Friday
Beyonce leads red carpet stars as 'The Lion King' roars back to life
Scientists look for answers to earth's beginning under the moonscape
Չի բացառվում. Արցախի խորհրդարանում ինչ ճակատագիր կունենա Սամվել Բաբայանի նախաձեռնությունը. «Ժամանակ»
Կոպիտ սխալների «հրավառություն». Մեր թիմերի մուտքը Եվրոպա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *