Աշխատանքի չհաճախած մտերիմների՝ 41,7 մլն դրամ աշխատավարձը Դավթաշենի ղեկավարը յուրացրել է (տեսանյութ)


ՀՀ ԱԱԾ-ից ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:

Տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով պարզվել է, որ Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավարի աշխատակազմում, 2009-ից 2018 թվականն ընկած ժամանակահատվածում, տարբեր հաստիքների են հրամանագրվել, բայց փաստացի աշխատանքի չեն հաճախել վարչական շրջանի նախկին ղեկավարի մտերիմները։ Հրամաններով և աշխատանքային պայմանագրով նախատեսված պարտականությունները չկատարելու պարագայում, նրանց անվամբ դուրս է գրվել ընդհանուր 41,720,929 դրամ աշխատավարձ, որը վատնման եղանակով հափշտակվել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով և ուղարկվել նախաքննական մարմին։

Քննությունը շարունակվում է։



Source link

Products You May Like

Articles You May Like

Հրայր Թովմասյանը  մինչև վերջ «ճակատամարտ» է տալու
Apollo 11's astronauts snapped photos for science. Then came MTV
Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն (լուսանկարներ)
R. Kelly pleads not guilty, denied bail on U.S. charges of sex crimes
Հարցերը միայն ԱԱԾ-ո՞վ են կարգավորվում. Ինչու է Արթուր Վանեցյանը գնացել Իջևան. «Իրատես»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *