Փորձագետները կազմել են աշխարհի «ամենատարօրինակ» ավտոմեքենաների ցանկը (լուսանկարներ)


Ավտոշուկայի հետազոտողները կազմել են ամենատգող մեքենաների վարկանիշը: Խոսքը ավտոմեքենաների «տապալված դիզայնի» մասին է:

ZPM AirPOD ժամանակակից մոդելն այլ մեքենաներից առանձնանում է ուժային սարքավորումով, որն աշխատում է բացառապես սեղմված օդով: 250 լիտրանոց երկու բալոնների պահուստը բավարար է 150 կիլոմետրի համար, իսկ շատ արագ և պարզ վերալիցքավորումը մեքենային թույլ կտար մրցել էլեկտրամոբիլների հետ, եթե չլիներ արտաքին տեսքը: Ավտոմեքենան, ըստ փորձագետների, ավելի շուտ նման է պանրի կտորի, քան ապագայի մեքենայի:

Երկրորդ տեղում Martin Model 100-ն է: Սա առաջին մոդելն է, որի դիզայներները աշխատել են աերոդինամիկայով: Իսկ Mohs Ostentatienne Opera Sedan մոդել վարորդը և ուղևորները պետք է մտնեն միայն մեկ՝ հետևի դռնով, ինչը ճակատագրական սխալ էր դիզայներների կողմից:

Ցուցակում ընդգրկվել են նաև Davis Divan-ը և Fuldamobil S-1-ը: Երկու մեքենաներն էլ ընդամենը երեք անիվներ ունեն, բայց շատ տարբեր են ճանաչվածությամբ: Առաջին դեպքում մեքենան Միացյալ Նահանգներում այդպես էլ չի գտել իր գնորդին, իսկ ահա երկրորդը՝ շատ տարածված է դարձել:

http://www.carstyling.ru/resources/entries/4914/Mohs-Ostentatienne-Opera-Sedan-1967-01.jpg



Source link

Products You May Like

Articles You May Like

Ինչ է Վեթինգը և ինչպես իրականացնել
Bitcoin sinks abruptly after seven weeks of recovery
On the radar: Nissan stays cool on lidar tech, siding with Tesla
Argentine filmmaker shines light on country's abortion battle at…
Prime Minister Nikol Pashinyan Listed Steps Addressing Issues in Judicial System

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *