Վրաստանի խորհրդարանի նախագահը կայցելի Հայաստան. դեսպան Սադոյանը հանդիպել է Գիորգի Վոլսկուն


Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Գիորգի Վոլսկու հետ։

Գիորգի Վոլսկին, ողջունելով դեսպանին, նշել է, որ ուրախությամբ և մեծ ջերմությամբ է հյուրընկալում բարեկամ Հայաստանի դեսպանին։

Ինչպես տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, Ռուբեն Սադոյանն, անդրադառնալով երկկողմ միջխորհրդարանական համագործակցությանը, ասել է, որ այն բարձր մակարդակի վրա է գտնվում՝ միաժամանակ առանձնահատուկ ընդգծելով Հայաստան-Վրաստան խորհրդարանական բարեկամության խմբի սերտ համագործակցության կարևորությունը։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև միջխորհրդարանական համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՀՀ Ազգային ժողովում նոր ձևավորված Հայաստան-Վրաստան բարեկամության խմբի, ինչպես նաև Վրաստանի խորհրդարանի նախագահի՝ ՀՀ կատարվելիք այցի մասին։



Source link

Products You May Like

Articles You May Like

China's manned space lab to re-enter atmosphere on Friday
Ticket resellers settle New York charges over inflated concert…
Դանիայում, անտառի մեջ ատրակցիոն է կառուցվել, բայց միայն ամենախիզախների համար (լուսանկարներ)
Three Possible Causes of Power Outages in Armenia
Ardshinbank Increases the Number of Branches Operating on Saturdays

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *