Կարծում եմ՝ Բակո Սահակյանը ՀՀ-ում վստահություն վայելող անձ չէ, որ կարող էր միջնորդությամբ հանդես գալ (տեսանյութ)


Նախորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանը անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ չէր ներկայացրել. մասնավորապես, չէր ներկայացրել, թե քանի օր է աշխատել փաստաբանական պալատում, եթե ՍԴ դատավորի նոր թեկնածուն՝ Արթուր Վաղարշյանը ներկայացնի փաստաթղթերը և դրանք ուսումնասիրելու արդյունքում պարզվի, որ այդ նրա դեպքում ևս փաստաթղթերը չեն համապատասխանում օրենսդրության պահանջներին, մենք կհայտնենք մեր դիրքորոշումը։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ հավելելով, որ ինքը չի էլ ճանաչում այդ թեկնածուին։

Դիտարկմանը, թե արդյոք դա պատրվակ չէր ընդամենը, Գոռ Հովհաննիսյանի թեկնածությունը մերժելու համար՝ հաշվի առնելով, որ փաստաթղթերը ներկայացնելիս խնդիր չէր առաջացել և միայն վերջին պահին պարզվեց, որ ստաժի հետ կապված խնդիր կա, Նիկոլայ Բաղդասարյանն արձագանքեց, որ ԱԺ նախագահը հրապարակել է, որ դա պարզվել էր դեռևս փաստաթղթերը ներկայացնելու ժամանակ և որպեսզի դա չդիտվեր պատրվակ, իրեն առաջարկվել էր համալրել փաստաթղթերը. «Երբ նա ներկայացրել էր փաստաթղթերի նոր փաթեթ, արդեն դա իրեն հետ վերադարձնելու ընթացակարգ չկար»։



Source link

Products You May Like

Articles You May Like

U.S. conservative group to launch attack ads against Biden during…
Emergency service network outage at KPN prompts Dutch inquiry
Vahe Grigoryan Went to Constitutional Court, Attended Beginning of Session and Left
U.S. regulators ask Deutsche Bank to explain 'bad bank' proposal: FT
Արթուր Վանեցյանի ծրագիրը իրականություն կդառնա, եթե…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *