«Հիբրիդային պատերազմ» հեղափոխության դեմ


Ռուսաստանի փորձագիտական շրջանակի ներկայացաուցիչներն անընդհատ կրկնում են, որ Պուտինն ու նրա շրջապատը դժգոհ են Մարտի 1-ի գործի վերաբացումից, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարցուցված քրեական հետապնդումից։ Մոսկվան՝ եթե չհաշվենք ԱԳՆ երկու հայտարարությունները, առերևույթ կամ հրապարակային միջամտություն չի ունենում Հայաստանի ներքաղական զարգացումներին, սակայն ակնհայտ է, որ Պուտինի շրջապատը որդեգրել է, այսպես կոչված, «հիբրիդային պատերազմի» մարտավարությունը՝ տարբեր հարթությունների մեջ թիրախավորելով Հայաստանի իշխանությանն ու հեղափոխությանը։

Օրինակ՝ Հայաստանի ու Արցախի էլտաների հակադրության խորքում ակնհայտորեն տեսանելի է ռուսական ենթատեքստ, մանավանդ Ստեփանակերտում մշտապես ուժեղ են եղել, այսպես կոչված, ռուսասիրական տրամադրությունները։ Համենայն դեպս, Արցախի նախագահների դավադրություն հիշեցնող նախաձեռնությունը պակաս էֆեկտիվ կլիներ, եթե այն դիտարկենք բացառապես հին ու նոր համակարգերի հակադրության համտեքստում։ Գրեթե ակնհայտորեն տեսանելի, ցավալիորեն արձանագրելի է, որ Մոսկվան՝ Արցախի ռազմա-քաղաքական էլիտայի միջոցով, «ձեռնոց նետեց» հայկական հեղափոխությանը ու նրա փորձը հաջողեց, որովհետև Փաշինյանի մեկ տարվա անարդյունավետ կառավարումը չի հանգեցրել արդյունավետ համակարգի ձևավորմանը։

Սակայն Մոսկվան այսքանով չի բավարավելու ու Հայաստանում ստեղծելու է, այսպես կոչված, «օպերատիվ ազդեցության» նոր օջախներ, որոնցում ներքաշված մարդիկ նույնիսկ ակամա կատարելու են «առաքելություն», որը կոչված է մեր երկրում ռուսական ազդեցության ամրպանդմանը։

Թավշյա հեղափոխության օրերին Հայաստանում հնարավոր եղավ խուսափել առճակատումից ու բռնություններից ու գլոբալ փոփոխությունները տեղի ունեցան լեգալության շրջանակներում։ Վերջին օրերին ակնհայտորեն նկատվում է քաոսի ու իրավիճակի անվերահսկելիության բաղադրիչներ։

Մի կողմից՝ իշխանության վարկանիշն օբյեկտիվորեն անկում է ապրում՝ հանրային տրամադրությունների բնական սեգմենտացիայի ու հեղափոխության օրակարգի չիրականցման հետևանքով, մյուս կողմից՝ դրան ակնհայտորեն «նպաստում» են, որի կուլմինացիան Քոչարյանի երեկվա ազատարձակումն էր։

Քաղաքականության աքսիոմատիկ ճշմարտություններն, ըստ այդմ, աշխատում են կուռ տրամաբանությամբ։ Հայաստանի քաղաքական կյանքի կայունության թերևս միակ երաշխիքը Նիկոլ Փաշինյանի(նույնիսկ՝ ոչ թե իշխանության) բարձր վարկանիշն է։ Հիմա՝ երբ այդ վարկանիշն անկում է ապրում, ապա քաղաքական վակուումը գործնականում անհնար է լրացնել, ինչի հետևանքով «քաղաքացիական բախումների» ռուսական տեխնոլոգիան կսկսի աշխատել ժամացույցի ճշգրտությամբ։

Այս տեխնոլոգիայի փորձարկումը տեղի ունեցավ անցած շաբաթ, երբ Քոչարյանի ու մյուսների գործով դատավարության ժամանակ երկրորդ նախագահին «հերոսացնող» ու «ստորացնող» ցույցերը գտնվում էին վտանգավոր բախման սահմանագծին։ Վարդգես Գասպարիի դեպքը հայաստանյան նոր իրականության առաջին նախանշանն է, մյուս կողմից՝ իրադարձություն, որը լավագույնս բացահայտում է հին համակարգի սեգմենտների ցինիկ ինքնավստահությունը։
Հեղափոխականները «կուտը կերան»․ ինչի երկու դրսևորումներին ականտես եղանք երեկ․ «քայլող» պատգամավոր Հայկ Սարգսյանի գրառումը «քաղաքացիական բախման» ռուսական տեխնոլոգիայի տրամաբանության մեջ էր, նույնը վերաբերում է Հրանտ Մարգարյանի հետ կապված միջադեպին, երբ Ազատության հրապարակում հեղափոխության կողմնակիցները «նեղն» էին գցել ՀՅԴ առանցքային գործիչներից մեկին։

Եթե Նիկոլ Փաշինյանը շուտափույթ հետևություններ չանի, ապա Մոսկվայի սնաձազերծած «հիբրիդային պատերազմն»՝ իր տեղեկատվական բաղարդիչով, ունենալու է նոր ապակայունացնող դրսևորումներ՝ սպառնալով հեղափոխության օրակարգին։

ՆիկոլՓաշինյանի թիմը մոտ է մի իրավիճակի, որից անդին արդեն կարող է կորցնել վերահսկողությունը գործընթացների նկատմամբ։



Source link

Products You May Like

Articles You May Like

Քայլի Ջեներին «բռնացրել են» առանց դիմահարդարման, ատամնաբույժի ընդունարանում (լուսանկարներ)
Daimler to recall 60,000 Mercedes diesels in Germany over emissions
Կենդանաբանական այգում առյուծ որսալու ուսուցումը զվարճացրել է մարդկանց և զարմացրել գիշատիչներին (լուսանկարներ)
Vahe Grigoryan Went to Constitutional Court, Attended Beginning of Session and Left
Թրամփը «խլել է» սեփական կնոջ մամլո քարտուղարին (լուսանկարներ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *