Անհավանական կադրեր. կինը չորեքթաթ ցատկում է և ձիու նման հաղթահարում արգելքները (տեսանյութ)


Նորվեգիայի երիտասարդ բնակչուհի Այլա Քրիստին ցնցել է սոցցանցն իր արտասովոր հմտությամբ. նա կարողանում է շատ արագ չորեքթաթ վազել և արգելքները հաղթահարել իսկական ձիու նման:

Այլան Insider պարբերականին պատմել է, որ չորս տարեկանից ցանկացել է շուն լինել և հենց այդ ժամանակվանից յուրացրել է չորս վերջույթներով վազքը:

Իսկ երբ հասկացել է, որ իրեն ավելի շատ դուր են գալիս ձիերը՝ պարզապես «թարմացրել է» իր հմտությունները:

Երբ կին-ձին իր տեսանյութերը սկսել է տեղադրել ցանցում՝ իսկական ինտերնետ սենսացիա է դարձել, չնայած ոչ բոլորն էլ հասկանում նրա տարվածությունը:

Իսկ հարցին, թե ինչպես է նա կարողանում այդ ամենն անել առանց վնասվածքներ ստանալու, Քրիստին ասել է, որ ինքն էլ չգիտի, թե ինչպես դա ստացվում, բայց նա ոչ մի անհարմարություն չի զգում և այդ բոլոր շարժումները նրա համար միանգամայն բնական են:





Source link

Products You May Like

Articles You May Like

Vladimir Avetissyan and the D’Black Blues Orchestra will perform in Armenia during the first Aurora Forum. 
Mystery of FEZ at Border with Iran: What Happened to Lands?
Սեպտեմբերի 16-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Սերժ Սարգսյանը հակադրվում է Ռոբերտ Քոչարյանի մոդելին
Water found in atmosphere of planet beyond our solar system

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *