ԱՄՆ-ի Կոնգրեսի շուրջ 400 օրենսդիրներ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ


ԱՄՆ-ի Կոնգրեսի երկու պալատների շուրջ 400 օրենսդիրներ Միացյալ Նահանգների ղեկավար Դոնալդ Թրամփին կոչ են արել նոր ռազմավարություն ընտրել Սիրիայի նկատմամբ, որը միտված լինի տարածաշրջանում անվտանգության սպառնալիքների վերացմանը: Համապատասխան նամակը, որի տակ ստորագրել են Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների անդամներ, տարածել Է օրենսդիր մարմնի Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեն։

«Սիրիայում հակամարտությունը բարդ Է, եւ պոտենցիալ լուծումներն իդեալական չեն, բայց մեր միակ ընտրությունն այն քաղաքականության առաջմղումն Է, որը կարող Է կանգնեցնել ԱՄՆ-ի, Իսրայելի, տարածաշրջանային անվտանգության եւ կայունության աճող սպառնալիքները: Այդ ռազմավարությունը պահանջում Է ԱՄՆ-ի առաջատարությունը»,- պնդում են օրենսդիրները նամակում: Ահաբեկիչների կողմից պահվող «անկառավարելի տարածքները» Սիրիայում, նրանց վարկածով՝ սպառնում են ԱՄՆ-ին եւ նրա դաշնակիցներին:

Նրանք հերթական անգամ նախագահին կոչ են արել «ուժեղացնել ճնշումն Իրանի եւ Ռուսաստանի վրա՝ Սիրիայում (նրանց) գործունեության պատճառով»։



Source link

Products You May Like

Articles You May Like

SpaceX Crew Dragon delivers two NASA astronauts to International Space Station
Gagik Khachatryan’s Legal Team Sent an Urgent Report to the RA Minister of Justice
'Lady in the well' sheds light on ancient human population movements
In lean times, fierce dinosaur Allosaurus resorted to cannibalism
In-home antibody test shows promise; recovering surgery patients at risk from coronavirus

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *