Ռուսաստանում Էլթոն Ջոնի մասին պատմող ֆիլմից հատվածներ են հանել «նույնասեռականության քարոզչության» պատճառով


Ռուսական ընկերությունները Էլթոն Ջոնի մասին «Rocketman» կենսագրական ֆիլմից կտրել են այն տեսարանները, որտեղ տղամարդիկ համբուրում են կամ սեքսով են զբաղվում: Դա բացատրվել է այն փաստով, որ Ռուսաստանում «նույնասեռականության քարոզչությունն» արգելող օրենք է գործում: Ինչպես գրում է The Guardian-ը, ժապավենից մոտ հինգ րոպե տևողությամբ տեսանյութ է հանվել, Էլթոն Ջոնի սեռական կողմնորոշումը նվազեցնելու նպատակով:

Լրագրող Անտոն Դոլինը դիտել է ժապավենի ռուսական տարբերակը. «Բոլոր տեսարանները, որտեղ տղամարդիկ համբուրվում են կամ սեքսով են զբաղվում հանվել են: Ամենից զզվելին այն է, որ եզրափակիչ տիտրերն էլ են հանվել»,- գրել է նա Facebook-ում: Բնօրինակի վերջում ասվում է, որ Էլթոն Ջոնն ապրում է իր ամուսնու հետ և նրանք միասին երկու երեխա են դաստիարակում: Իսկ ռուսական տարբերակում ասվում է, որ երգիչը ՄԻԱՎ-ի դեմ պայքարի հիմնադրամ է ստեղծել և շարունակում է աշխատել իր երաժշտական գործընկերոջ հետ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Alibaba files for HK listing that may raise $20 billion as soon as…
Illinois farmers give up on planting after floods, throw party instead
Target says registers back online, blames outage on technology issue
'The Dead Don't Die' stars on the environment
Huawei seeks trademark for Hongmeng operating system in Peru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *