ԱՄՆ-ում Google-ի դեմ հակամենաշնորհային հետաքննություն կանցկացնեն


ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը սկսել է հակամենաշնորհային հետաքննություն նախապատրաստել Google-ի որոնողական համակարգի սեփականատեր Alphabet ընկերության նկատմամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Alphabet-ն, ավելի վաղ, արդեն հայտնվել է այլ երկրների հակամենաշնորհային մարմինների ուշադրության կենտրոնում: 2010-ին Եվրահանձնաժողովը Google-ին մեղադրել է գովազդի և գնումների հետ կապված որոնման արդյունքների կողմնակալ դասակարգման մեջ:

Դրա համար 2017-ին Google-ը 2.7 միլիարդ դոլար է վճարել: 2016-ին Եվրահանձնաժողովը Android բջջային օպերացիոն համակարգի շահագործման մեջ որոշ անօրինականություններ է հայտնաբերել: Alphabet-ը համաձայնել է վճարել 5.1 մլրդ դոլար: Alphabet-ի եկամուտները 2018-ին հասել են 136.8 մլրդ դոլարի:

Միացյալ Նահանգներում հետաքննության մասին հաղորդագրությունը հայտնվել է տեխնոլոգիական հսկաների ընկերությունների տվյալների հափշտակման հնարավորության մասին սուր հասարակական քաղաքական բանավեճի ֆոնին, գրում է The Wall Street Journal-ը:

Մասնավորապես, դեմոկրատ սենատոր, նախագահի թեկնածու Էլիզաբեթ Ուորենի հիմնական խոստումներից մեկը Google-ի նման տեխնոլոգիական ընկերությունների վրա ճնշման ուժեղացումն է:



Source link

Products You May Like

Articles You May Like

Mammoth skeletons dug up at Mexico City airport construction site
Weather postpones SpaceX's first astronaut launch from Florida
In lean times, fierce dinosaur Allosaurus resorted to cannibalism
Exclusive: GSK says science does not link pandemic H1N1 flu vaccine to sleep disorder
'We are go for launch': NASA due to resume human spaceflight with SpaceX takeoff

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *