Քայլի Ջեների դուստրը մոր գրասենյակում իր «աշխատասենյակն» ունի (տեսանյութ) (լուսանկարներ)


Քայլի Ջեներն իր YouTube-ի ալիքում նոր վլոգ է տեղադրել, որում ցույց է տվել, թե ինչպես է ընթանում իր սովորական օրը։ Դե իհարկե առանց փոքրիկ Սթրոմիի այն հնարավոր չէ, որը մոր հետ գրասենյակ է այցելում։

Աստղի դուստրն իր սենյակն ունի մոր գրասենյակում։ Դե իհարկե, աշխարհի ամենաերիտասարդ միլիարդատերը կարող է իրեն դա թույլ տալ։ «Դժվար է համատեղել աշխատանքային կյանքն ու մոր կյանքը, այդ իսկ պատճառով ես նրա համար ննջարան եմ առանձնացրել, որպեսզի կարողանա ինձ մոտ լինել և չկարոտել», – տեսանյութում խոստովանել է Քայլին։ Աշխատակիցների հետ ժողովներին նրան նույնպես ուղեկցում է Սթորմին։

Քայլիին առավոտյան արթնացնում է նրա դուստրը, որից հետո նա գնում է լոգարան, պատրաստվում է գրասենյակ այցելել, հանդիպում է աշխատակիցների հետ, այնուհետև ճաշում է մոր կամ քույրերի հետ, այնուհետև վերադառնում է տուն։ Տեսանյութում Քայլին երեկոյան անակնկալ է մատուցել ընկերոջը՝ դիմահարդար Արիելային, գնացել է նրա տարեդարձին և ադամանդե մատանի է նվիրել, որի մասին նա երազում էր։ Ամենահուզիչն այն է, որ դուրս գալուց առաջ նա զանգահարել է իր բոյֆրենդին՝ Թրևիս Սքոթին և զգուշացրել է, որ կեսգիշերին նոր կվերադառնա։



Source link

Products You May Like

Articles You May Like

Earth's temperature likely marks hottest decade on record: report
Mehriban Aliyeva’s Dream: Help from Armenia
Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
“Winter Holidays” Campaign by ARMBUSINESSBANK
In New York lab, centuries-old corals hold clues to climate shifts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *