Երկու աղմկոտ հրաժարականներ, կլինի նաև երրորդը


Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել: Այդ մասին նա տեղեկացրել է իր ֆեյսբուքյան էջում: «․․․Արդարադատության նախարարի պաշտոնից հրաժարականի դիմում եմ ներկայացրել: Մեր ժողովրդի համար այս պատմական ժամանակահատվածում նախարարի մանդատ ստանձնելը գերպատասխանատու, բայց և իրավապաշտպանի գործունեություն ծավալելու ընթացքում ի հայտ եկած իրավական խնդիրները քայլ առ քայլ լուծելու հնարավորություն ունենալուն միտված քայլ էր: Գոհ եմ այդ քայլից, շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին արդարադատության նախարարի պաշտոնում իմ թեկնածությունն առաջարկելու համար, շնորհակալ եմ Նախարարության աշխատակիցներին համատեղ հետաքրքիր, արգասաբեր ու պատասխանատու աշխատանքի համար:

Շնորհակալ եմ միջազգային գործընկերներին, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին համատեղ աշխատանքի համար: Վստահ եմ՝ լավ է լինելու, … սակայն, եթե լավ չլինի՝ լինելու է՝ շատ լավ»,- գրել է նա:

Ակնհայտ է, որ Զեյնալյանի՝ մեջբերված հայտարարությունը որևէ հստակ պատկերացում չի տալիս նրա հրաժարականի մոտիվների մասին, ավելին՝ այնպիսի տպավորություն է, որ հեռացող նախարարը գեղեցիկ խոսքերի տակ քողարկում է դրանք։

Սակայն ուշագրավ է, որ արդարադատության նախարարի հրաժարականը տեղի է ունենում ԲԴԽ նախագահի տեղակալ Գևորգ Դանիելյանի հրաժարականից րոպեներ անց, ինչը ենթադրել է տալիս, որ դատական ռեֆորմի հարցում գուցե անհաղթահարելի տարաձայնություններ են առաջացել Նիկոլ Փաշինյանի ու Արտակ Զեյնալյանի միջև։ Ի դեպ, այս մասին ակնարկներ մամուլում ու խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչների ելույթներում կային։ Նույնիսկ վարկած էր շրջանառվում, թե Զեյնալյանը մտերիմ հարաբերություններ է ունեցել ԲԴԽ նախկին նխագահ Գագիկ Հարությունյանի հետ ու ասվում էր, թե վերջինիս հրաժարականից հետո արդարադատության նախարարի պաշտոնանկությունը կանխորոշված է։ Չի բացառվում, իհարկե, որ հրաժարականների այս շարքով՝ սեղմվում է օղակը ՍԴ նախագահ Հրայր Թոմվասյանի շուրջ ու առաջիկա ժամերին կամ օրերին լսենք նոր աղմկոտ հրաժարականի մասին։ Ի վերջո, բոլոր փաստերը հուշում են դատակական համակարգի, այսպես կոչված, կապիտուլյացիայի մասին։

Մյուս կողմից՝ մոտ երկու ամիս առաջ կանխատեսել էինք Արտակ Զեյնալյանի հրաժարականը ու դա միանգամայն տրամաբանական է նաև իշխանությունում սկսված, այսպես կոչված, «ֆիլտրումների» համատեքստում։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ստիճանաբար միաբևեռ է դառնում՝ ազատվելով բոլոր այն մարդկանցից, որոնք ուղղակի առնչություն չունեն «քայլողների» կամ Փաշինյանի անմիջական շրջապատի հետ։ Իհարկե, այս գործընթացն ուղեկցում է ներհամակարգային ինտրիգներով, երբեմն՝ գզվտոցով, փոխադարձ աղմկոտ հայտարարություններով։ Դավիթ Սանասարյանը հեռացվեց քրեկան գործի հետևանքով, սակայն ակնհայտ է, որ նրա «մեկուսացման» հիմնական պատճառը «յուրային» չլինելն էր՝ անկախ այն հանգամանքից, որ ՊՎԾ պետն ակտիվ մասնակցել էր հեղափոխությանը։ Խորհրդարանական ընտրություններից հետո Արտակ Զեյնալյանն ընդհանրապես չպետք է նշանակվեր նախարարի պաշտոնում, որովհետև պարտված քաղաքական թիմի ներկայացուցիչ էր։ Նա այսօր «հատուցում» է իր քաղաքական անսկզբունքայնության համար։ Իսկ պաշտոնանկության կամ հրաժարականի պատճառներ միշտ կարող են գտնվել, օրինակ՝ ՔԿՀ-ներում տիրող այլանդակ վիաճակը կամ այն, որ Զեյնալյանն, ըստ էության, չէր կարողանում վերահսկել նախարարության գործունությունը։

Համենյան դեպս, ակնհայտ է, որ Զեյնալյանը ոչ թե հեռացել է, այլ նրան հորդորել են հեռանալ ու դա տեղի է ունեցել ներհամակարգային հերթական բախման կամ «ֆիլտրման» հետևանքով։



Source link

Products You May Like

Articles You May Like

FIFA says only 14 women's World Cup matches are sold out
Trump administration owes D.C. government $7 million for…
Լրագրող Գոլունովը ազատ է արձակվել Մոսկվայում (տեսանյութ)
Թրամփը հայտարարել է Լեհաստանին մեծաքանակ F-35-ի վաճառքի պատրաստակամության մասին
U.S. judge sets pre-trial hearing next week for Sprint/T-Mobile deal

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *