Ղազախստանը կպահպանի Նազարբաևի որդեգրած արտաքին քաղաքական ուղղվածությունը. Տոկաև


Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոստացել է պահպանել այն արտաքին քաղաքական ուղղվածությունը, որը վարել է երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:

«Անպայման, ես այդ մասին խոսել եմ իմ նախընտրական արշավի ժամանակ, Ղազախստանը կպահպանի հաջորդականությունը: Ինչ վերաբերում է արտաքին քաղաքական ուղղվածությանը, այն կշարունակվի այն տեսքով, որով անցկացվել է հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կողմից»,- ասել է Տոկաևը՝ քվեարկությունից հետո շփվելով լրագրողների հետ:

Նրա խոսքով՝ ներկա նախագահական արշավի առանձնահատկությունն այն է, որ «նախ՝ դրան մասնակցել են 7 թեկնածուներ. սա մեծ թիվ է այլ ընտրությունների հետ համեմատած»: «Ինչ վերաբերում է թեկնածուներին, ապա, իմ կարծիքով, դրսևորվել է բարձր քաղաքական մշակույթ»,- կարծում է Տոկաևը:

«Մեր ժողովրդին շատ հարցեր են հուզում, ուստի ընտրությունները լավ առիթ են՝ որոշելու համար, թե ով պետք է հետագայում ղեկավարի երկիրը»,- հավելել է նա:

Այսօր Ղազախստանում անցկացվում են թվով 6-րդ նախագահական ընտրությունները: Երկիրը գրեթե 30 տարի ղեկավարած Նուրսուլթան Նազարբաևը վայր է դրել նախագահի լիազորությունները մարտի 20-ին: Պետության ղեկավարն է դարձել Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, որը մինչ այդ խորհրդարանի վերին պալատի նախագահն էր: Պաշտոնակալումից 3 ամիս անց Տոկաևը նշանակել է արտահերթ ընտրություններ: Գրանցվել են նախագահի 7 թեկնածուներ, այդ թվում՝ Տոկաևը, որին առաջադրել է Նազարբաևի կողմից ղեկավարվող Nur Otan կուսակցությունը: Նախագահին ընտրում են 5 տարի ժամկետով: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուն պետք է հավաքի 50%-ից ավելի ձայներ: Եթե թեկնածուներից ոչ մեկը այդքան ձայն չհավաքի, կնշանակվի երկրորդ փուլ, որին կմասնակցեն ամենաբարձր արդյունքներով երկու թեկնածուները:



Source link

Products You May Like

Articles You May Like

'Men in Black: International' leads box office with muted $28 million
Exclusive: Top Japanese chip gear firm to honor U.S. blacklist of…
Bako Sahakyan Accelerates: Combination of Three Generals
Hungarian scientists mull legal action over government controls
Aston Martin built for James Bond heading to auction

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *