Կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի նիստը (լուսանկարներ)


Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ կառավարությունում կայացել է ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի փոփոխված կազմով առաջին նիստը:

Փոխվարչապետը, ողջունելով նիստի մասնակիցներին, կառուցողական աշխատանք է մաղթել խորհրդին, այնուհետև խնդրել մասնակիցներին անցում կատարել օրակարգում ներառված հարցերի քննարկմանը:

Նիստի սկզբում ԱԳՆ ներկայացուցիչը ամփոփ զեկուցել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանում իրականացված աշխատանքների մասին: Այնուհետև նիստին հրավիրված միջազգային փորձագետը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետությունում 2016-2018 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի» մշտադիտարկման արդյունքները և այն խնդիրները, որոնք խորհուրդը պետք է իր ուշադրության կենտրոնում պահի նոր եռամյա ծրագրի մշակման գործընթացում:

Խորհրդի նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ում 2019-2021 թվականների ընթացքում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրի ու դրա ժամանակացույցի մշակման աշխատանքներին:



Source link

Products You May Like

Articles You May Like

WSJ-ն բացատրել է Ռուսաստանից ԱՄՆ գործակալին դուրս բերելու վերաբերյալ արտահոսքը
Սեպտեմբերի 16-ին Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Ex-president Sargsyan’s Brother Demanded and Received 50% of Profit: North-South Road Case
Mystery of FEZ at Border with Iran: What Happened to Lands?
Որ դիրքում կխաղա Մխիթարյանը․ «Ռոմայի» մեկնարկային կազմը «Սասուոլոյի» դեմ խաղում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *