Օքսֆորդի և Հարվարդի գիտնականները նշել են, թե ինչպիսի փոփոխությունների է ենթարկվում մարդու ուղեղը համացանցի ազդեցությամբ (լուսանկարներ)


Գիտնականների միջազգային խումբը պարզել է, որ համացանցն իսկապես ազդում է մարդու գլխուղեղի վրա, ընդ որում փոփոխություններն անդրադառնում են ուշադրության, հիշողության և սոցիալական փոխազդեցության հատվածների վրա:

Հետազոտության ուղղությամբ աշխատել են Սիդնեյի Արևմտյան համալսարանի, Հարվարդի համալսարանի, Կինգս քոլեջի, Օքսոֆորդի համալսարանի և Մանչեսթերի համալսարանի մասնագետները: Իսկ հետազոտության արդյունքները հրապարակվել են World Psychiatry ամսագրում:

«Համացանցում հարցումների և ծանուցումների անսահման հոսքն առաջացնում է ուշադրության մշտական ցրվածություն, ինչն արդյունքում նվազեցնում է մեկ խնդրի վրա կենտրոնանալու կարողությունը»,- հայտնում է NICM Բժշկական հետազոտությունների ինստիտուտի ավագ գիտաշխատող Ջոզեֆ Ֆյորտը:

Համացանցը ցանկացած տեղեկատվության հասանելիության յուրատեսակ միջոց է, բայց հաշվի առնելով այն, որ այդ տեղեկատվական բազան բառացիորեն ձեռքի տակ է, դա կարղ է անդրադառնալ գլուղեղում տեղեկատվության պահպանման վրա, նշում են գիտնականները:

https://www.thenation.com/wp-content/uploads/2016/10/person_on_phone_ss_img.jpg

Համացանցի հնարավոր բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու նրանք խորհուրդ են տալիս համացանցի օգտագործման ժամանակ նվազեցնել բազմախնդրայնությունը, կրճատել երեկոյան ժամերին օնլայն ակտիվությունը, ավելի շատ ուշադրություն դարձնել կենդանի շփմանը:

Դա հատկապես կարևոր է երեխաների դեպքում, քանի որ նրանք առավել խոցելի են նման երևույթների դեպքում, ինչպիսիք են կիբերահաբեկումները և ադդիկտիվ վարքագծի (կախվածության) ձևավորումը: Ծնողները պետք է սահմանափակեն այն ժամանակը, որը նրանք անցկացնում են սմարթֆոնների և համակարգիչների առաջ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Exclusive: U.N. chief calls on EU to raise 2030 climate goal to 55%
Our Drones Also Fly Along Border and Our Special Troops Are Deployed
Statement by the Ministry of Foreign Affairs of Artsakh
Britain's BBC gets green light to enhance iPlayer
In Trump probes, Congress wary of power to arrest, fine

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *