Արմեն Գրիգորյանը կմեկնի Բիշքեկ


ՀՀ վարչապետի կողմից հաստատված որոշումներից մեկի համաձայն՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին հունիսի 26-27-ը կլինի Բիշքեկում:

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝

1. ՀԱՊԿ անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 26-27-ը ներառյալ գործուղել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ):

2. Արմեն Գրիգորյանի՝ Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը (օրապահիկ և ավիատոմս) կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Ղրղստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»,- ասված է որոշման մեջ:



Source link

Products You May Like

Articles You May Like

China state agency successfully launches rocket for commercial use:…
HALO Will Not Leave Karabakh
Space telescope offers rare glimpse of Earth-sized rocky exoplanet
Let’s Give a Chance to Mine in Amulsar
Genetic study implicates humans in demise of prehistoric cave bear

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *