Թրամփը հայտարարել է Լեհաստանին մեծաքանակ F-35-ի վաճառքի պատրաստակամության մասին


Միացյալ Նահանգները Լեհաստանին մեծաքանակ F-35 կործանիչներ կվաճառի: Նման հայտարարություն է արել նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է Reuters-ը:

Գործակալությունը նշում է, որ Թրամփը նաև ասել է Լեհաստանի հնարավոր այցի մասին: Ժամկետներ դեռևս սահմանված չեն: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը շեշտել է, որ դեռ չի որոշել, արդյոք անհրաժեշտ է լրացուցիչ ամերիկյան զորքեր ուղարկել երկիր:

Հունիսի սկզբին, «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով սեփական աղբյուրը, տեղեկացրել է, որ Լեհաստանի իշխանությունները ցանկանում են որքան հնարավոր է շուտ ամերիկյան F-35 կործանիչներ ստանալ, եթե ԱՄՆ-ը հրաժարվի դրանք Թուրքիա մատակարարել:

Միացյալ Նահանգները մի քանի անգամ վերջնագիր է ներկայացրել Թուրքիային. եթե Անկարան չհրաժարվի C-400-ի ձեռքբերումից, Վաշինգթոնը կչեղարկի F-35 կործանիչներ մատակարարումը: Միացյալ Նահանգներում և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներում մտավախություն ունեն, որ եթե Թուրքիայի զինանոցում լինի ինչպես C-400 համակարգեր, այնպես էլ F-35 կործանիչներ, ապա ռուսական ռադարային համակարգերը կսովորեն հայտնաբերել և հետևել ամերիկյան կործանիչներին:



Source link

Products You May Like

Articles You May Like

Իրավիճակի կտրուկ փոփոխություն․ Նիկոլ Փաշինյանն՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի
Russia Refused to Extradite Armenian Official Charged with Corruption
Let’s Give a Chance to Mine in Amulsar
What’s Going on Around Serzh Sargsyan? Opposite Side of the Wave
Պակիստանում մզկիթի վրա հարձակման ժամանակ մահացել է Թալիբանի առաջնորդի եղբայրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *