Քիանու Ռիվզը և Թոմ Հենքսը բացել են «Toy Story 4»-ի ցուցադրությունը (լուսանկարներ)


«Toy Story» մուլտֆիլմի չորրորդ մասի համաշխարհային պրեմիերայի ժամանակ կարմիր գորգին են հայտնվել հոլիվուդյան դերասաններ Թոմ Հենքսն ու Քիանու Ռիվզը: Աստղերը միացել են իրենց գործընկերներին, որոնք հնչյունավորել են մուլտֆիլմի հերոսներին:

Թոմ Հենքսը, որը 1995-ին մուլտֆիլմի առաջին մասում հնչյունավորել է գլխավոր հերոսներից մեկին՝ կովբոյ Վուդիին, պրեմիերային ներկայացել է կապույտ ջինսով և սև կարճաթև վերնաշապիկով, ինչպես նաև կիսաթափանցիկ արևային ակնոցներով:

Քիանու Ռիվզը կրել է սև կոստյում, սև վերնաշապիկ և փողկապ. միայն դերասանի կոշիկներն են եղել շագանակագույն:

Աստղերը լուսանկարվել են կարմիր գորգի վրա և մուլտֆիլմի հերոսներով դեկորացիաների մոտ: Մուլտֆիլմը կինոթատրոններում կհայտնվի 2019-ի հունիսի 20-ին:



Source link

Products You May Like

Articles You May Like

U.S. video streaming app YouNow files cryptocurrency offering with SEC
Disney-ն առաջին անգամ ցույց է տվել նոր «Վեսթսայդյան պատմության» հերոսներին
Exclusive: U.N. chief calls on EU to raise 2030 climate goal to 55%
Bayer to invest $5.6 billion in weedkiller research to help reputation
Goldman skeptical of 'insurance' U.S. rate cuts from Fed

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *