Փաշինյանը վախենում է իր կողքին ավելի խելոք մարդ ունենալուց․ «Յոժ» (տեսանյութ)


Սև գույնը Հայաստանում քաղաքական ենթատեքստ է ստացել: Հայաստանը թևակոխել է դատաիրավական բարեփոխումների փուլ, և այդ ճանապարհին վարչապետ Ն. Փաշինյանը ոստիկանապետին և ԱԱԾ տնօրենին հանձնարարել է սևազգեստներին կարգի հրավիրել: Այս ամենը որքանով կօգնի շտկել իրավիճակը: «Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով այս դիտարկմանը՝ դերասան Սերգեյ Դանիելյանը նշեց, որ սա ուշացած որոշում է:

«Ինչ կատարվեց. տեղի ունեցավ հեղափոխություն կամ իշխանափոխություն, ժողովուրդը սկսեց հավաքվել՝ սկզբից 10-20 հոգի, հետո հազարներ, և ասաց, որ զզվում է իր իշխանությունից և ուզում է փոխել, և այդպես էլ եղավ…

Մենք ցեխաջրի մեջ ենք: Հիմա «ծնողը» պետք է ինչ-որ պահի ասի՝ ես թողել եմ, որ դու հանգիստ ապրես ոչ թե նրա համար, որ այլանդակվես և դառնաս գող, ավազակ մարդասպան, այլանդակ, այլ հասկանաս, որ մարդ ես և մտնես օրենքի դաշտ: Հիմա մեր իշխանությունն այդ փուլում է՝ չի կարողանում իր «երեխեքին» հավաքել բռի մեջ: Եվ հիմա դիմել է ոստիկանությանը, ԱԱԾ պետին, այնինչ վաղուց պետք է դիմեր: Բացի դրանից՝ այս այլանդակությունները նաև մեր այլանդակ օրենքների հետևանք են, օրինակ՝ ոստիկանապետ կամ ԱԱծ պետ չենք կարող ընտրել համակարգից դուրս մարդու և այլն…

Պետք է ժողովրդին բերեին օրենքի դաշտ՝ բոսյակությունից վերադարձնեին ինստիտուցիոնալ կառավարման, օրենքները փոխեին, նոր մարդկանց հրավիրեին, և կամաց-կամաց սկսեին վիճակը շտկել: Իսկ մեր իշանությունը հետևանքների հետևից է ընկել…»:

 

Մանրամասն՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Lavrov’s Unexpected Expectations
Two new postage stamps dedicated to the theme “Flora and Fauna. Flora and Fauna of Armenia”
One new postage stamp dedicated to the 100th anniversary of the first postage stamp of Armenia
Converse Bank Finished Its Large-Scale Program for Promotion of Healthy Lifestyle with opening of Sports Ground in Nor Hachn
Robert Kocharyan Complained to Moscow: Situation Is Grave

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *