Արթուր Վանեցյանի բացահայտումը. Ինչպես տրվեցին տպավորիչ հաղթանակները


Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը երեկ հանդես եկավ ուշագրավ հայտարարությամբ: Shantnews.am-ին տված հարցազրույցում անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականի վերջին հաջողություններին, Վանեցյանը մասնավորապես ասաց. Ֆուտբոլի ֆեդերացիայի գլխավոր խնդիրը ազգային հավաքականում բնականոն աշխատանքի ապահովումն է:

«Գլխավոր խնդիրը, որը լուծվել է այն է, որ ազգային թիմում տիրում է առողջ մթնոլորտ և շատ լավ բարոյահոգեբանական տրամադրություն: Սա իսկապես շատ լուրջ խնդիր է, որը լուծելով բացել ենք մեր հավաքականի ֆուտբոլիստների իրական ներուժը: Դրա արդյունքում էլ ունեցանք վերջին հաղթանակները:Համոզված եմ, որ առաջիկայում ևս ունենալու ենք հաղթանակներ և լուրջ հաջողություններ»-, ասել էր Վանեցյանը: Նշենք, որ Լիխտենշտեյնի և Հունաստանի հավաքականների հետ հանդիպումից առաջ երկրպագուների, ինչպես նաև լրատվամիջոցների կողմից ճնշումը բավական մեծ էր ազգային թիմի նկատմամբ:

Հունիսի 6-ին, «Կա՛մ հաղթանակ, կա՛մ հրաժարական. Հունիսի 8-ին ընդառաջ» վերտառությամբ հոդվածում նշել էինք, որ առաջիկա խաղում չհաղթելու դեպքում ազգային հավաքականի գլխավոր մարզչի պետք է հրաժարական տա: Եվ իսկապես, եթե չհաղթեինք նման թույլ մրցակցին կնշանակեր, որ ազգային թիմում առկա խնդիրները չեն լուծվում և անհրաժեշտ են փոփոխություններ: Եվրո 2020-ի ընտրական փուլի մեկնարկային երկու խաղերում մեր հնարավորությունից խիստ ցածր էինք հանդես եկել և կային հիմքեր պնդելու, որ Արմեն Գյուլբուդաղյանցի աշխատանքը չի ստացվում: Այս մասնագետի գլխավորությամբ մեր ընտրանին չէր փայլել նաև 2018 թվականին վերջին Ազգերի լիգայի խաղարկության վերջին 4 հանդիպումներում:

Չնայած ճնշումներին Գյուլբուդաղյանցը լուրջ քայլեր ձեռնարկեց էապես շտկելով իրավիճակը: Այո, Գյուլբուդաղյանցը գրանցված հաղթանակների գլխավոր հերոսն է, որի մասին հասցրել ենք խոսել: Վայեցյանը երեկվա հայտարարությամբ ըստ էության փաստեց, որ գրանցված հաղթանակները չէի կայանա, եթե լուծված չլինեին գոյություն ունեցող լուրջ խնդիրները: ՀՖՖ-ի նախագահի խոսքերը կրկին անգամ վկայում են այն մասին, որ ՀՖՖ-ի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից հաստատված ռեժիմի պայմաններում ազգային թիմում տիրել է, ոչ առողջ և գաղջ մթնոլորտ: Նման պայմաններում բնականաբար անիմաստ էր ազգային հավաքականից լուրջ արդյունքներ ակնկալելը: Բնական է, որ հաստատված մթնոլորտը անհանար էր մի քանի օրում և նույնիսկ մի քանի ամսում վերացնելը: Այո, փոփոխությունից ոգեշնչված երկրպագուները, մենք լրագրողներս ակնկալում էինք, որ կարճ ժամանակում դրական տեղաշարժեր կտեսնենք նաև ազգային հավաքականի խաղում: Տեղաշարժը նկատվեց, թեկուզ ութ ամիս անց, բայց նկատվեց: Հետևաբար մինչև հաղթական հունիսը գրանցած ցավալի պարտությունները կարելի է որակել որպես նախկին համակարգի ավերիչ գործողությունների հետևանք: Հետևանքներ որոնք արդեն իսկ վերացվել են:

Որպեսզի պատկերն ավելի պարզ լինի իրավիճակը նկարագրենք այսպես. Մեր հավաքականի ֆուտբոլիստները նախորդ ամիսների ընթացքում չէին թոթափել գոյություն ունեցող լարվածությունը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հետևողական աշխատանք կատարելով կոտրեց այն, ինչի արդյունքում ստեղծվեցին համապատասխան նախադրյալներ և նախապայմաններ արդյունք ստանալու համար: Արմեն Գյուլբուդաղյանցը, որը մեծ նվիրումով է աշխատում ազգային թիմում կարողացավ արագ արձագանքել փոփոխություններին, հավաքականը տեղափոխելով ավելի բարձր հարթություն:

Ու հիմա եկել է ժամանակը նոր հարթությունում հաստատուն քայլեր կատարելու: Այս պահին խանգարող հանգամանքներ կարծես թե չկան և բոլորս ունենք հնարավորություն ավելի բարձր արդյունքներ պահանջելու:



Source link

Products You May Like

Articles You May Like

Nobel prize winner laments lack of money for young physicists
Saturn is the solar system's 'moon king,' with 20 more spotted
EBRD Twists the Findings of ELARD Review on Amulsar Gold Project․ AEF
Masis Mayilyan Intends to Run in Artsakh Presidential Election
NASA boss to tour SpaceX factory after feud over capsule delays

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *