1970 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Երևանում 25-ամյա երիտասարդը, իմանալով, որ մարմնավաճառ ընկերուհին իրեն վարակել է սիֆիլիսով, սպանել է նրան, դիակը մասնատել


1970 թվականի սեպտեմբերին Երևանի «Արագած» կինոթատրոնի մոտակայքում կնոջ մարմնամաս՝ թև հայտնաբերվեց:

Օրեր անց «Հաղթանակ» կամրջի մոտակա ջրանցքից հայտնաբերվեց կնոջ ոտք: Այդ օրերին քաղաքի տարբեր մասերում կանացի այլ մարմնամասեր ևս հայտնաբերվեցին:

Օպերատիվ տվյալների օգնությամբ բացահայտվեց, որ մարմնամասերը 26-ամյա Սուսաննայինն էին: Աղջիկը երևանամերձ գյուղերից մեկից էր եկել Երևան: Թեթևաբարո կյանք էր վարում:

Սուսաննային ճանաչողների, ինչպես նաև նրա մարմնամասերի հայտնաբերման վայրերում բնակվողների շրջանում ծավալուն օպերատիվ-հետախուզական աշխատանքներ կատարվեցին:

«Արագած» կինոթատրոնի մերձակայքում բնակվողներից տեղեկություն ստացվեց, որ Սուսաննան մի երիտասարդի հետ պարբերաբար այցելում էր Հալաբյան փողոցի շենքերից մեկի մի բնակարան:

Նախ բնակարանի տեղը ճշտվեց, ապա պարզվեց, թե ում բնակարանն է: Բնակարանատերերը գտնվում էին Ռուսաստանում, իսկ բնակարանի բանալին հանձնել էին իրենց բարեկամ ընտանիքներից մեկին, որ պարբերաբար այցելեն ու պահպանեն բնակարանը:

Հենց այս բարեկամ ընտանիքի ուսանող որդու արտաքին տվյալներն էին համընկնում այն երիտասարդի արտաքինի նկարագրությանը, ում շրջակայքի բնակիչները պարբերաբար տեսել էին Սուսաննայի հետ՝ հիշյալ բնակարան այցելելիս:

Երևանի 26 կոմիսարների շրջանի ՆԳ բաժին բերման ենթարկված 25-ամյա Արտակ Մ.-ն սկզբում կտրականապես հերքեց, որ ճանաչել է Սուսաննային: Կատարվեցին առերեսումներ, ստուգվեց Արտակ Մ.-ի ապրելակերպը:

Պարզվեց, որ Արտակը վերջին մեկ տարում, շաբաթը երկու անգամ հանդիպել է մարմնավաճառուհի Սուսաննային, տարել է իր ընտանիքին վստահված բնակարան ու վայելել է ազատ սիրո հաճույքը:

Սուսաննային նա երբեմն գումար, երբեմն՝ փոքրիկ նվերներ էր տալիս: Սուսաննայի թեթևաբարո կյանքը Արտակին առանձնապես չէր անհանգստացնում՝ ինքն իր բաժին վայելքներն էր ստանում ու դրանով միանգամայն բավարարված էր:

Սակայն շուտով Արտակի մոտ առողջական խնդիրներ ի հայտ եկան: Բժշկական հետազոտության արդյունքում պարզվեց, որ Սուսաննան նրան վարակել է… սիֆիլիսով… Հիվանդությունը խորացել էր՝ երիտասարդների անուշադրության ու տեղեկացված չլինելու պատճառով
Արտակը շատ ցավագին տարավ հիվանդանալու հանգամանքը: Սուսաննայի հետ հերթական մի քանի հանդիպումներին չգնաց, բայց չկարողացավ հաղթահարել Սուսաննայից վրեժ լուծելու՝ օրեցօր ուժեղացող ցանկությունը:

Նորից ժամադրեց Սուսաննային: Գնացին իրենց հանդիպումների բնակարան, որտեղ Արտակը Սուսաննայից հաշիվ պահանջեց՝ իր առողջությանը վնաս հասցնելու, իր կյանքը խաթարելու համար:

Սուսաննան Արտակին «վախկոտ» անվանեց, ծիծաղեց, ասաց, թե եղածը մի բան չի՝ կբուժվեն-կանցնի, կգնա…

Արտակը այլևս չտիրապետեց իրեն: Դանակի շեշտակի հարվածներով սպանեց Սուսաննային ու հեռացավ:

Հաջորդ օրը նախապատրաստված՝ համապատասխան գործիքներով վերադարձավ սպանության վայր դարձած բնակարան, սպանությունը պարտակելու նպատակով մասնատեց դիակը ու մաս-մաս ցրիվ տվեց քաղաքով մեկ… Հետո մաքրեց բնակարանը, բանալին հանձնեց մորն ու ասաց, թե այլևս այդ բնակարան չի գնալու՝ ուրիշի բնակարան պահպանելն իր գործը չի…

Արտակը մտածում էր՝ եթե մարմնամասերը նույնիսկ հայտնաբերեն, սպանվածի ինքնությունը չեն կարողանա պարզել: Սուսաննայի հարազատներն էլ վաղուց էին խաչ քաշել աղջկա վրա, ու դժվար թե որևէ մեկը անհանգստանար նրա անհետացմամբ:

Բայց ստացվել էր այնպես, որ Սուսաննայի մարմնամասերն էին առաջին հերթին «ճչացել» կատարված հանցագործության մասին: Ու սպանությունը բացահայտվել էր…

Արտակ Մ.-ն մեղավոր ճանաչվեց դիտավորյալ սպանության համար ու դատապարտվեց 10 տարի ազատազրկման:



Source link

Products You May Like

Articles You May Like

Three Possible Causes of Power Outages in Armenia
Firefighters tackle blaze at Warner Bros UK studio
HBO, 'Game of Thrones' lead nominations for TV's Emmy awards
Box Office: 'Spider-Man: Far From Home' Crushes 'Crawl,' 'Stuber'
Կոպիտ սխալների «հրավառություն». Մեր թիմերի մուտքը Եվրոպա…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *