G20 երկրները համաձայնեցին նվազեցնել պլաստիկի թափոնները


«Մեծ քսանյակի» երկրները միահամուռ ջանքեր կգործադրեն պլաստիկի թափոնների ծավալների կրճատման համար: Այս որոշումը կայացրել է Ճապոնիայի Կարուիձավա քաղաքում կայացած G20 նիստին մասնակցող երկրների էներգետիկայի և շրջակա միջավայրի պահպանության նախարարները:

Հանդիպման հիմնական թեմաներից մեկը դարձել է պլաստիկի թափոնների խնդիրը: Արդյունքում նախարարները համաձայնել են կրճատել այս թափոնների ծավալը և ստացված արդյունքների վերաբերյալ տվյալները փոխանակել: Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև էներգետիկ անվտանգության և ածխաջրածինների կայուն մատակարարման խնդիրները:

«Հանդիպման ընթացքում այս թեմաների շուրջ լիարժեք միասնություն եղավ … Բոլոր մասնակիցները խոսեցին համաշխարհային տնտեսության էներգետիկ հումքի մատակարարմանն ուղղված ջանքերի համադրման մասին», – եզրափակիչ ասուլիսում ասաց Ճապոնիայի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեկոն:

Նախարարների հանդիպումը տեղի է ունեցել Կարուիձավայում՝ G20 գագաթնաժողովին նախապատրաստվելու շրջանակներում, որը տեղի կունենա հունիսի 28-29-ը՝ Օսակայում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Ardshinbank Continues Issuing AMD and USD Bonds
Ardshinbank Increases the Number of Branches Operating on Saturdays
NSS’s Conclusion on Revolution: Karen Karapetyan Warned the Gas People
Massachusetts prosecutors drop Kevin Spacey sex assault case
India to launch second lunar mission on July 22 after delay

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *