«Դերասանուհիների հետ դավաճանում են, բայց նրանց հետ չեն ամուսնանում». արքայազն Հարիի պապիկը դեմ է եղել Մեգան Մարքլի հետ նրա ամուսնությանը


Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ II թագուհու ամուսինը՝ 98-ամյա արքայազն Ֆիլիպը, թոռանը՝ արքայազն Հարիին, խորհուրդ է տվել չամուսնանալ ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հետ, հաղորդում է The Sun-ը:

«Դերասանուհիների հետ դավաճանում են, բայց նրանց հետ չեն ամուսնանում»,- իբր, թագուհու ամուսինն ասել է թոռանը, նշելով, որ ընտրության հարցում պետք է ավելի զգույշ լինել:

Սակայն Հարին չի լսել պապիկին. նրա և Մեգան Մարքլի հարսանիքը տեղի է ունեցել 2018թ.-ի մայիսի 19-ին։ Արքայազն Ֆիլիպը մասնակցել է արարողությանը, չնայած այն հանգամանքին, որ դրանից կարճ ժամանակ առաջ ազդրի հատվածում վիրահատության է ենթարկվել։

Ըստ պարբերականի տեղեկությունների՝ Էդինբուրգի դուքսի խորհուրդը չի վատացրել թոռան ու պապիկի բարի հարաբերությունները։ Արքայազն Ֆիլիպն առաջիններից էր, ով տեսել է արքայազն Հարիի և Մեգան Մարքլի նորածին որդուն, որը լուս աշխարհ է եկել մայիսի 6-ին։

Արքայազն Ուիլյամը ևս անհանգստություն է արտահայտել Հարիի և Մեգան Մարքլի հարաբերությունների վերաբերյալ։ Ըստ The Sun-ի տեղեկությունների, արքայազն Հարիի հետ խոսել են այլ հարազատներ ևս, սակայն նա «ետ չի կանգնել իր որոշումից»։

 



Source link

Products You May Like

Articles You May Like

From Singapore to Shushi: the launch of Aurora Forum
Turkish Forces Bombed Places with Armenian Population
This’ll Never Happen: Nikol Pashinyan
Putin bestows award for courage on U.S. astronaut who survived rocket failure
Science of far-away planets and infant universe wins Nobel prize

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *