Իրանը հայտարարել է միջուկային գործարքի գծով իր պարտավորությունների նոր կրճատումների մասին


Թեհրանն այս տարվա հունիսի 27-ից հետո իրեն իրավունք է վերապահում 300 կիլոգրամից ավելի հարստացված ուրան պահել երկրի տարածքում՝ հակառակ իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, ինչպես նաև դադարեցնում է ծանր ջրի արտահանումը: Այդ մասին, ինչպես հայտնել է ISNA գործակալությունը, հունիսի 17-ին հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին:

«Այսօրվանից մենք ձեռնամուխ ենք լինում ուրանի հարստացմանը, որպեսզի մինչև հունիսի 27-ը գերազանցենք ԳՀՀԾ-ով նախատեսված 300 կիլոգրամի չափով դրա կուտակումների ծավալը,- ընդգծել է Քամալվանդին:- Մենք նաև որոշում ենք ընդունել դադարեցնել ծանր ջրի արտահանումը»: Միջուկային գործարքի համաձայն, Իրանը պետք է այլ երկրներ արտահանի ուրանի ավելցուկները, եթե դրա ծավալները գերազանցում են 300 կիլոգրամը, ինչպես նաև մշակված ծանր ջուրը:

Իրանի ատոմային կազմակերպության ներկայացուցիչը նշել է, որ Թեհրանը ԳՀՀԾ-ի մասնակից եվրոպական երկրներից դեռևս սպասում է գործարքի շրջանակում իրենց պարտավորությունների կատարման գործողություններ: «Եվրոպացիները դեռևս հնարավորություն ունեն ընդունելու այնհրաժեշտ որոշումը: Մեր համբերությունը սպառվել է. մենք սպասում էինք մեկ տարի և 2019 թվականի մայիսի 8-ին տվեցինք ևս երկու ամիս, այնպես որ նրանք դեռևս փոքր-ինչ ժամանակ ունեն իրադրությունը շտկելու համար»,-պարզաբանել է Քամալվանդին: Նա հավելել է, որ Թեհրանը մշտական շփման մեջ է եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Two new postage stamps dedicated to the theme “Flora and Fauna. Flora and Fauna of Armenia”
Lavrov’s Unexpected Expectations
One new postage stamp dedicated to the 100th anniversary of the first postage stamp of Armenia
Robert Kocharyan Complained to Moscow: Situation Is Grave
Converse Bank Finished Its Large-Scale Program for Promotion of Healthy Lifestyle with opening of Sports Ground in Nor Hachn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *