Արարատում ՊՆ աշխատակիցը մեքենայով բախվել է շինության պատին


Հունիսի 18-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ժամը 19:50-ի սահմաններում Opel Astra մակնիշի 35 VX 986 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ գյուղում՝ Գրիբոյեդովի փողոցում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել շինության պատին և առաջ ընթանալով՝ հայտնվել ճանապարհի մեջտեղում:

Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել գյուղացիները և վթարի հարևանությամբ գործող առևտրի կենտրոնի աշխատակիցները, քաղաքացիների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և քաղաքացիներն իրենց ավտոմեքենայով տեղափոխել են Արարատի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո վարորդին տեղափոխել են Մուրացանի հոսպիտալ:

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարորդը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, կոչումով մայոր է:

 



Source link

Products You May Like

Articles You May Like

Ten years after 'suicide' mission, NASA thirsts for lunar water
Court Decided to Remand in Custody Ara Vardanyan, Ex-director of Armenia Fund
Zareh Sinanyan Shared Updates on Armenians in Syria
Saturn is the solar system's 'moon king,' with 20 more spotted
Ardshinbank: another step towards customer

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *