Beeline-ն առաջարկում է ամառային նոր բացառիկ սակագին ռոումինգում ինտերնետի համար (լուսանկարներ)


18 հունիսի 2019 թ., Երևան. Beeline-ը հայտարարում է բջջային կապի բաժանորդների համար ռոումինգ ակցիայի անցկացման մասին: Գտնվելով ռոումինգում՝ 67 երկրում, ընկերության բաժանորդները բացառիկ հնարավորություն կունենան օգտվելու շարժական ինտերնետից՝ սկսած 5,9 դրամից մեկ մեգաբայթի համար:

Առաջարկը գործում է Հունաստանում, Իսպանիայում, Իտալիայում, ԱՄՆ-ում, Վրաստանում, Ռուսաստանում, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնի պահանջված ուղղություններում՝ Եգիպտոսում, Իսրայելում, Թաիլանդում, Բրազիլիայում և այլ երկրներում:

5,9 դրամ սակագինը գործում է հետվճարային բաժանորդների համար: Կանխավճարային բաժանորդները կարող են օգտվել ինտերնետից 10 դրամով 1 ՄԲ դիմաց:

Առաջարկի շրջանակում բաժանորդները կարող են Հայաստան զանգահարել՝ վճարելով 150 դրամ 1 րոպեի դիմաց: Վրաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում Beeline ցանցին, ինչպես նաև Ուկրաինայում Kievstar և Իտալիայում Wind ցանցերին միանալով, բաժանորդները կկարողանան դեպի Հայաստանի Beeline ցանց զանգեր կատարել և ընդունել ընդամենը 29,99 դրամով:

Սեզոնային առաջարկից օգտվելու համար բաժանորդներին լրացուցիչ ծառայություններ միացնել պետք չէ: Ճանապարհորդությունից առաջ միայն անհրաժեշտ է ստուգել ռոումինգի կարգավորումները:

«Ամառային արձակուրդների շրջանը բացված է և Beeline-ն ուրախ է իր բաժանորդներին առաջարկել սեզոնային ռոումինգ ակցիա, որում հիմնական շեշտը դրված է շարժական ինտերնետի վրա: Մեր բոլոր բաժանորդներին ցանկանում եմ հաճելի և հիշարժան հանգիստ և արդյունավետ աշխատանքային այցեր: Վստահ եմ, որ ռոումինգում Beeline-ի հասանելի ինտերնետը նրանց ճանապարհորդությունները կդարձնի էլ ավելի հաճելի և հարմար», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Ռոումինգում Beeline-ի ինտերնետի նոր սակագները կգործեն մինչև 2019 թ. սեպտեմբերի 20-ը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Քոբուլեթիի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարից տուժածների թվում ՀՀ քաղաքացիներ և ազգությամբ հայեր չկան
Spanish court rules Julio Iglesias is father of 43-year old man
Կոպիտ սխալների «հրավառություն». Մեր թիմերի մուտքը Եվրոպա…
Converse Bank Supported the Teenagers from the Frontier Villages To Participate in the Summer Camp of TUMO Center
Կանայք երեք անգամ ավելի շատ էրոտիկ երազներ են տեսնում վերջին 50 տարվա ընթացքում

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *