Միացյալ Նահանգներում հանցագործը «պահապան» սկյուռիկ է պահել և կենդանուն թմրանյութերով կերակրել


ԱՄՆ Ալաբամա նահանգի Լայմսթոուն շրջանում ոստիկանները հանցագործի տանը հատուկ վարժեցրած «պահապան սկյուռիկ» են հայտնաբերել, հայտնում է WAFF 48 լրատվական պորտալը:

Հունիսի 17-ին, ոստիկանները ապօրինի հրազեն, արգելված թմարմիջոցներ և դրանց օգտագործման ու կիրառման համար միջոցներ պահելու համար 35-ամյա Միկի Փոլքին կալանավորելու նպատակով այցելել են նրա տուն: Սակայն տղամարդը տանը չի եղել: Խուզարկության ժամանակ ոստիկանների ուշադրությունը գրավել է ագրեսիվ սկյուռիկով վանդակը: Ոստիկանության տեղեկություններով Փոլքը սկյուռին պահել է որպես պահապան կենդանի և, հավանաբար, մետամֆետամինով կերակրել, որպեսզի իրեն ագրեսիվ պահի: Լայմսթոուն շրջանի ոստիկանական դեպարտամենտի աշխատակից Սթիվեն Յանգը խոստովանել է, որ ոչ ոք չէր ցանկանում մոտենալ սկյուռիկի վանդակին: «Իրավապահ մարմիններում 18 տարվա աշխատանքի ընթացքում նման բան առաջին անգամ էի տեսնում»,- հավելել է նա:

Փոլքի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Իսկ սկյուռիկի ճակատագիրն անհայտ է: Իշխանությունները նշել են, որ անվտանգ եղանակներ չկան ստուգելու համար՝ կենդանուն իսկապե՞ս թմրանութերով են կերակրել: Եվ նաև հայտնի չէ՝ արդյո՞ք Փոլքին կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար մեղադրանք կառաջադրվի:



Source link

Products You May Like

Articles You May Like

Amasia Wool Factory Put into Operation Today
Box Office: 'Spider-Man: Far From Home' Crushes 'Crawl,' 'Stuber'
Disney goes high-tech to draw fans to a new 'Lion King'
Պուգաչովան բնակարան է գնել եվրոգոտում
Trump says he 'vouches' for detained U.S. rapper A$AP Rocky's…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *