Հաճախորդի միջազգային օրվա կապակցությամբ Beeline-ի գրասենյակում բաժանորդներին հերթական անակնկալն էր սպասում


19 մարտի 2019 թ., Երևան. Հայաստանում Beeline-ն անցկացնում է այս տարվա առաջին «Հաճախորդի օրը», որը նվիրված է նույնանուն միջազգային օրվան։ Ընկերության ղեկավար կազմի ավելի քան 60 ներկայացուցիչներ տարբեր ստորաբաժանումներից այցելելու են վաճառքի և սպասարկման գրասենյակներ, աշխատելու են հաճախորդների հետ, լսելու են նրանց առաջարկներն ու ցանկությունները, և իհարկե, շնորհավորելու են Հաճախորդի օրվա առթիվ։

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն այսօր հաճախորդներին շնորհավորում էր Տիգրան Մեծ պողոտայի վաճառքի և սպասարկման գրասենյակում։

«Beeline-ում մենք «Հաճախորդի օր» ենք անցկացնում յուրաքանչյուր եռամսյակը մեկ, և արդեն որպես ավանդույթ տարվա առաջին Հաճախորդի օրը կապում ենք այս հիանալի տոնի հետ։ Ուզում եմ նշել, որ հենց այս ձևաչափն է մեզ օգնում բաժանորդներից ստանալ մեզ համար անհրաժեշտ հետադարձ կապը, որի շնորհիվ մենք բարելավում ենք մեր ծառայությունները, սպասարկումն ու աստիճանաբար դառնում ենք էլ ավելի պարզ, հարմար և մոտ մեր սիրելի հաճախորդներին», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Բացի «Հաճախորդի օրից», որն անցկացվում է յուրաքանչյուր եռամսյակը մեկ, հետադարձ կապի հավաքագրման համար ընկերությունը հաճախորդներին առաջարկում է գնահատականներ դնել գրասենյակներ կամ հաճախորդների սպասարկման կենտրոն դիմելուց հետո, ինչպես նաև SMS հարցումներ է անցկացնում այլ թեմաներով։ Հետադարձ կապի այդ միջոցների օգնությամբ անցած տարվա ընթացքում Beeline-ում ստացվել և մշակվել է ավելի քան 65 000 պատասխան։ Արդյունքում 11 առավել ակտիվ հաճախորդները հրավիրվել են ընկերության վարչական գրասենյակ, որտեղ նրանց համար անցկացվել է շրջայց ընկերությունում, այդ թվում և հաճախորդների սպասարկման կենտրոնում և Beeline-ի կապի թանգարանում։

Նշենք, որ Beeline-ում «Հաճախորդի օրը» անցկացնում է 2016 թ-ից։



Source link

Products You May Like

Articles You May Like

Nobel prize winner laments lack of money for young physicists
Tiny walking rover bound for the moon
Trio wins economics Nobel for fighting poverty
U.S. regulators allow genetically modified cotton as human food source
Putin bestows award for courage on U.S. astronaut who survived rocket failure

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *