Շունը երկու շաբաթ լսարանի դռան առաջ սպասել է դասախոս-ընկերոջը՝ մինչև տեղի ունեցավ հուղարկավորությունը (լուսանկարներ)


Բուբոյ մականունով շունը մոտ երկու տարի առաջ ընկերացել էր պրոֆեսոր Կարմելիտո Մարսելոյի հետ: Բուհի դասավանդողը սկսել էր կերակրել չորքոտանուն, իսկ վերջինս ամեն օր գալիս էր նրա կաբիների դռների մոտ և նույնիսկ գիշերներն էր մնում՝ պահպանելու համար շենքը: Այս մասին գրում է Mirror-ը:

Սակայն մի անգամ դասավանդողը չի գնում աշխատանքի: 58-ամյա պրոֆեսորը կաթված էր ստացել: Նա հայտնվել էր հիվանդանոցում, որտեղ երկու շաբաթ անցկացնելուց հետո այդպես էլ չէր ապաքինվել: Այդ ամբողջ ընթացքում ամեն օր շունը կրկնել է ծիսակարգը և եկել հանդիպման այն մարդու հետ, որին հասցրել էր սիրել: Շան վարքագծից հուզված ուսանողները որոշում են շանն իրենց հետ տանել հուղարկավորության:

Հայտնվելով այնտեղ՝ շունը նայել է գերեզմանին և տխուր վնգստացել՝ տեսնելով ընկերոջ մարմինը: Իսկ հետո կամաց պառկել է նրա կողքին:

Ուսանող Մարկ Կրիստիան Արչեոն, որը լուսանկարների հեղինակն է, գրություն է թողել՝ մեջբերելով գրող Ջոշ Բիլինգսին. «Շունը միակ էակն է երկրի վրա, որ քեզ ավելի շատ է սիրում, քան իրեն»: Այժմ ոչ սառնասիրտ մարդիկ կենդանու համար նոր տուն են փնտրում:

Фото © Facebook / Mark Christian Arceo



Source link

Products You May Like

Articles You May Like

Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice
Pan-Turkism and the Balance of Powers in Our Region
Spacecom's Amos-17 satellite completes test, reaches final orbit
Situation with Constitutional Court Requires Non-standard Solution: My Step Alliance
High-tech Japan uses AI in song to welcome pope

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *