Նյու Յորքում գեյերի դեմ խորհրդավոր ակցիաներ են սկսվել


Նյու Յորքում, այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ, այրել են ԼԳԲՏ-ի դրոշը, հաղորդում է The Hill-ը:

Միջադեպը տեղի է ունեցել աֆրոամերիկյան Հարլեմ շրջանում, գեյ-ակումբի մոտակայքում: «Պետք է նշեմ, որ այս իրադարձությունների ժամանակը ինձ տարօրինակ է թվում: Առաջին այրումը տեղի է ունեցել փրայդի սկզբում (քաղաքում անցկացվող միջոցառում ի աջակցություն գեյերի), իսկ երկրորդը՝ վերջում:

Մենք պետք է ինքներս մեզ հարց տանք, թե կա արդյոք որևէ ազդանշան, որը նրանք փորձում են ուղարկել»,- ասել է հաստատության սեփականատեր Ալեքսեյ Մինկոն:

Նշվում է, որ առաջին նման միջադեպը արձանագրվել է մայիսի 31-ին՝ գեյ-փրայդի մեկնարկից մեկ օր առաջ: Երկու միջադեպերն էլ հետաքննվում են որպես սեռական կողմնորոշման նկատմամբ ատելության հողի վրա կատարված հնարավոր հանցագործություն:

2019 թ.-ին ԼԳԲՏ ակտիվիստներն ու նրանց համակիրները նշել են Նյու Յորքի Սթոունվոլյան ապստամբության 50-ամյակը, որը սկիզբ դրեց Միացյալ Նահանգներում սեռական փոքրամասնությունների իրավահավասարության համար պայքարին:

Հունիսին հաղորդվել է, որ ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունները Հնդկաստանում և Հարավային Կորեայում բարձրացրել են ԼԳԲՏ համայնքի դրոշները, անտեսելով Սպիտակ տան արգելքը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Icy Molotov Cocktail at Prime Minister Pashinyan’s Meeting with Russian Journalists
'Possibility of life': scientists map Saturn's exotic moon Titan
Children will Implement Community Projects Aimed at Promoting Equal Rights
High-tech Japan uses AI in song to welcome pope
Prime Minister’s Ultimatum: The Time to Make a Choice

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *