Թուրքիան կօգտագործի С-400-ը՝ երկրի վրա հարձակման դեպքում. Էրդողան


Թուրքիան կօգտագործի Ռուսաստանից ձեռք բերված С-400 զենիթահրթիռային համալիրները՝ հարձակման ենթարկվելու դեպքում, հայտարարել է երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«Մենք C-400-ի օգտագործման իրավունք և հնարավորություն ունենք, որտեղ և երբ դրա անհրաժեշտությունը լինի: Մենք կօգտագործենք այս համակարգը, եթե հարձակվեն մեզ վրա: Ահա թե ինչու ենք դրա վրա այդպիսի ներդրումներ արել»,- հայտարարել է Էրդողանը լրագրողներին ինքնաթիռի սրահում, վերադառնալով Բոսնիա և Հերցեգովինայից, հաղորդում է Yeni Safak-ը:

Նա վերահաստատել է, որ խոսք անգամ լինել չի կարող Թուրքիայի կողմից ռուսական ԶՀՀ-երի ձեռքբերումից հրաժարվելու մասին:

Ռուսական նորագույն C-400 ՀՕՊ համակարգերի ձեռքբերումը Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև միջազգային սկանդալի պատճառ է դարձել. Նահանգները Թուրքիայից պահանջել են գործարքը չեղարկել և փոխարենը ձեռք բերել իրենց Patriot համալիրները: Վաշինգթոնը գործարքից չհրաժարվելու դեպքում չի բացառել նորագույն F-35 կործանիչների վաճառքը չեղարկելու հնարավորությունը, սակայն Թուրքիան հրաժարվել է զիջումների գնալ: Այնուամենայնիվ, Օսակայում G20-ի ղեկավարների գագաթնաժողովից հետո ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև իրավիճակի լարվածությունը նվազել է, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն:



Source link

Products You May Like

Articles You May Like

Leak of Tailings into River Voghji was Covered up
Trio wins economics Nobel for science-based poverty fight
Russia buries cosmonaut Alexei Leonov, first human to walk in space
Spokesperson for MFA on Statements by Presidents of Azerbaijan and Turkey
Brexit hits UK science funding, deters international researchers

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *