Կոնվերս Բանկը աջակցել է սահմանամերձ գյուղերից երեխաների մասնակցությանը «Թումո» ամառային ճամբարին (լուսանկարներ)


Կոնվերս Բանկի աջակցությամբ Տավուշի մարզից երկու երեխա մասնակցել է«Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի ամառային ճամբարին:

« Կրթության խրախուսումը Կոնվերս Բանկի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրի կարևորագույն բաղադրիչներից է: «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ Կոնվերս Բանկը համագործակցում է արդեն 5 տարի՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերից երեխաներին հնարավորություն տալով մասնակցել կենտրոնի ամառային ճամբարին և ստանալ նոր գիտելիքներ »,- ասել են Կոնվերս Բանկում:

Ճամբարի ընթացքում պատանիները ընտրել են իրենց դասընթացները հասանելի 10 ոլորտներից` նկարչություն, գրաֆիկական դիզայն, 3D մոդելավորում, լուսանկարչություն, ծրագրավորմում, ռոբոտաշինություն, խաղերի ստեղծում և այլն: Պատանիները ոչ միայն ձեռք են բերել փորձառություն և ընկերներ աշխարհի տարբեր ծայրերից, այլև իրենց նախընտրած ոլորտի դասընթացների մասնակցելու արդյունքում ստեղծել են հետաքրքիր նախագծեր` անիմացիայից մինչև կայքեր, ռոբոտներ և խաղեր:

Զուգահեռաբար, երեխաները մասնակցել են տարբեր մշակութային, սպորտային և ժամանցային ծրագրերի` ծանոթանալով Երևանի և Հայաստանի տեսարժան վայրերին:

Նշվել է նաև, միայն 2018թ Բանկը Երևանում և Հայաստանի մարզերում կրթության որակի և պայմանների բարելավմանն է ուղղել մոտ 47 մլն դրամ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Ամուլսարի հարցում բոլորը սպասում են դրան
Armbusinessbank has Summed Up the Results of  “The Future in My Eyes” Contest
Family vacation in Paris will be awarded to the most active participant of Converse Bank’s new campaign
WSJ-ն բացատրել է Ռուսաստանից ԱՄՆ գործակալին դուրս բերելու վերաբերյալ արտահոսքը
2019 Young Aurora: The Three Finalists

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *