Մերձմոսկովյան շրջանում գլխուղեղի մեկ կիսագնդով հիվանդ է հայտնաբերվել


Մերձմոսկովյան շրջանում նյարդաբանները հայտնաբերել են հիվանդի, որի գլխուղեղի ձախ կիսագունդը լիովին բացակայում է, հաղորդում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը»:

Ինչպես նշվում է, տղամարդը գլխուղեղի կեսով ապրել է ավելի քան 60 տարի:

Միևնույն ժամանակ, մեկ կիսագնդի բացակայությունը նրան չի խանգարել նորմալ կյանք վարել. նա բարձրագույն կրթություն է ստացել, ծառայել է բանակում, ինչպես նաև ընտանիք է կազմել՝ չիմանալով իր առանձնահատկության մասին:

Պարզաբանվում է, որ տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել տրանսիստորային իշեմիկ հարձակման պատճառով. նա ձեռքի և ոտքի շարժունակության հետ կապված խնդիրներ ուներ:

Համակարգչային տոմոգրաֆիա անցնելուց հետո բժիշկները հայտնաբերել են, որ տղամարդը ուղեղի միայն մեկ կիսագունդ ունի. նկարում ձախ կիսագնդի փոխարեն սև «փոս» էր:

Սակայն տղամարդու վիճակը շուտով կարգավորվել է և նա դուրս է գրվել հիվանդանոցից:



Source link

Products You May Like

Articles You May Like

Ամուլսարի հարցում բոլորը սպասում են դրան
Who calls the tunes in space? Brad Pitt asks NASA astronaut
Mystery of FEZ at Border with Iran: What Happened to Lands?
My Step Alliance Launches Process of Terminating Powers of Chair of Constitutional Court
Any Statement by Former Political Actors Will produce Effect of Explosion

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *