Վեթինգ չի՞ լինելու. Հաջորդ տարի՝ սահմանադրական փոփոխություններ. «Փաստ»


«Փաստ» թերթը գրում է. «Գնալով ավելի մեծ թափ են ստանում խոսակցությունները, որ եկող տարի տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե: «Փաստ» թերթի տեղեկություններով, այս նախաձեռնության հիմնական կանոնակարգումները մշակվելու են ոչ այնքան ՔՊ գրասենյակում, որքան ՀԱԿ իրավաբանների կողմից, որոնք այս թեմայի հետ կապված հրավիրել են նաև միջազգային փորձագետների։

Մեր աղբյուրները պնդում են, որ սրա հետ է կապված նաև այն հանգամանքը, որ դեռևս չկա այդքան շահարկված վեթինգի կամ անցումային արդարադատության մասին փաստաթուղթը, և տեղեկությունների համաձայն՝ չի էլ լինելու։

«Անցումային» կոչված արդարադատության մասին իշխանությունների առաջ քաշած թեզը գոնե այս պահին աստիճանաբար դուրս է մնում, և նախատեսվում է այդ հարաբերությունները ուղղակի կանոնակարգել նոր Սահմանադրության մեջ, իսկ որոշ ռիսկային հարցեր թողնել անցումային դրույթներում։

Որոշ փորձագետներ մտահոգություն ունեն, որ այսկերպ հիմա էլ այս իշխանություններն են փորձում Սահմանադրությունը հարմարեցնել իրենց՝ ընթացիկ նպատակները կյանքի կոչելու, իսկ հետագայում էլ հեշտ վերարտադրվելու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Two new postage stamps dedicated to the theme “Flora and Fauna. Flora and Fauna of Armenia”
Membrane in a minute: Singapore scientists produce in-vitro human skin
ARMBUSINESSBANK opened the third branch in Lori
China completes lander test for first Mars mission in 2020
China completes crucial landing test for first Mars mission in 2020

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *