Օրական 300 կալորիայից հրաժարվելն օգտակար է ցանկացած մարդու համար. գիտնականներ (լուսանկարներ)


Դյուքի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետները պարզել են առողջության համար օրական 300 կալորիայից հրաժարվելու օգտակարությունը։

Երկամյա հետազոտությանը ներգրավվել է 18-50 տարեկան 218 մարդ, որոնք առողջական խնդիրներ չեն ունեցել և չեն տառապել ավելորդ քաշից։ Նրանք բոլորը պատահական կարգով բաժանվել են երկու խմբի։ Առաջին խմբի փորձարկվողները պետք է օգտագործվող սննդի կալորիականությունը կրճատեին 25 %-ով, իսկ երկրորդ խմբինները պետք է պահպանեին սովորական սննդակարգը։

Գիտնականների հանձնարարականները կատարվել էին միայն մասամբ. առաջին խմբի կամավորները կալորիականությունը կրճատել էին միջինը 12 %-ով, այսինքն՝ գրեթե 300 կալորիա։ Բայց անգամ դա օգտակար էր եղել. նրանք նիհարել էին 10 %-ով, ընդ որում՝ նրանք հիմնականում ճարպային հյուսվածքներն էին կորցրել։ Բացի այդ, նրանց մոտ նվազել էր սրտանոթային, օնկոլոգիական և նյարդաբանական հիվանդությունների առաջացման ռիսկը։

Գիտնականների կարծիքով՝ դա հետևանքն էր օրգանիզմում բարդ մետաբոլիկ փոփոխությունների՝ սննդի կալորիականության նվազման պատճառով։ Այդ ազդեցության մեխանիզմը պարզելու համար մասնագետները շարունակում են իրենց հետազոտությունները։

Related image

Գիտական աշխատանքի արդյունքները հրապարակվել են The Lancet Diabetes & Endocrinology ամսագրում։

Related image



Source link

Products You May Like

Articles You May Like

Նահատակ ու անձնազոհ նախագահը
«Հոլիվուդյան դահիճը» մեղավոր է ճանաչվել երկու սպանությունների մեջ
HALO Will Not Leave Karabakh
Ջերմուկի և հարակից բնակավայրերի բնակիչների բաց նամակը Նիկոլ Փաշինյանին
What’s Going on Around Serzh Sargsyan? Opposite Side of the Wave

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *