Twitter-ը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն (լուսանկարներ)


Twitter սոցիալական ցանցը օգտատերերին ստիպողաբար կտեղափոխի կայքի նոր դիզայն, հաղորդում է Mashable-ը:

Թարմացումն աստիճանաբար տարածվում է աշխարհի բոլոր տարածաշրջաններում, իսկ առաջիկա օրերին սոցիալական ցանցի բոլոր օգտատերերը կտեղափոխվեն նոր ինտերֆեյս՝ առանց հին դիզայնին վերադառնալու հնարավորության:

Twitter-ը նոր դիզայնը սկսել է փորձարկել դեռևս 2018 թ.-ի սեպտեմբերին, իսկ 2019 թ.-ի հունվարին նոր ինտերֆեյսը հասանելի է դարձել սահմանափակ թվով օգտատերերի համար: Միևնույն ժամանակ պահպանվել էր նոր և հին տարբերակների միջև անցում կատարելու հնարավորությունը:

Ընկերությունը նշում է, որ նոր դիզայնով կայքի տեսքը և ընկալումը գործնականում գրեթե նույն է, ինչ բջջային հավելվածինը, որը պետք է միայն դրական արձագանքի արժանանա: Բացի այդ, ծրագրավորողները ինտերֆեյսում մի քանի տեսողական և ֆունկցիոնալ փոփոխություններ են կատարել, որպեսզի օգտատերերը կարողանան ավելի արդյունավետ ժամանակ անցկացնել սոցցանցում:

Թերևս ամենամեծ տեսողական փոփոխությունը էկրանի ձախ կողմում գտնվող որոնման տողն է, որի տեղում այժմ տեղակայված են էջանիշերը, օգտվողի պրոֆիլը և նոր «Հետաքրքիր» ներդիրը՝ առաջարկություններով և անհատականացված միտումներով: Անձնական հաղորդագրությունների բաժինը նույնպես առանձին ներդիր է ստացել: Եվս մեկ փոփոխություն է ժամանակագրական և ալգորիթմային ժապավենների միջև անցման կոճակը:

https://www.liga.net/images/general/2019/07/16/20190716112248-5516.png

Բացի այդ, ծրագրավորողները ավելացրել են են նաև մի քանի հաշիվների միջև, առանց դրանցից դուրս գալու, արագ անցում կատարելու հնարավորությունը: Նաև ինտերֆեյսի անհատականացման ավելի շատ հնարավորություններ են հայտնվել՝ նոր թեմաներ, տառատեսակներ և գիշերային ռեժիմի երկու տարբերակներ:



Source link

Products You May Like

Articles You May Like

Is Putin Preparing to Leave?
Bristol-Myers reports positive data on cancer treatment acquired in Celgene deal
Mehriban Aliyeva’s Dream: Help from Armenia
Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
One new postage stamp dedicated to the theme “Prominent Armenians. 100th anniversary of Hrachya Hovhannissian”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *