«Ո՛չ Բորիսին». Լոնդոնում տեղի է ունեցել ակցիա՝ ընդդեմ Բորիս Ջոնսոնի ընտրության վարչապետի պաշտոնում (լուսանկարներ)


Շաբաթ օրը՝ հուլիսի 20-ին, Լոնդոնում տեղի է ունեցել ակցիա՝ ընդդեմ ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնի ընտրության Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնում: Բրիտանական խորհրդարանի շենքի առաջ ցուցարարները փչել են հսկայական օդապարիկ՝ քաղաքական գործչի տեսքով, և դրանով երթով անցել են քաղաքի կենտրոնում: Միջոցառումն անցել է հետևյալ կարգախոսով՝ «Ո՛չ Բորիսին, այո՛ Եվրոպային»:

Հսկայական տիկնիկին արդեն կնքել են Baby Blimp անունով: Բառացի թարգմանությամբ Blimp բառը նշանակում է դիրիժաբլ՝ ղեկավարվող օդապարիկ: Ամերիկյան անգլերենում, սակայն, բառն ունի ևս մեկ նշանակություն՝ «ինքնագոհ ուլտրապահպանողական»: Բացի այդ, «փոքրիկ Ջոնսոնը» հիշեցնում է այն օդապարիկը (Baby Trump), որն ավելի վաղ նմանեցրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դա արվել էր մեկ ամիս առաջ՝ բրիտանական մայրաքաղաք ամերիկացի առաջնորդի այցելության առթիվ:

Հելիումով լցված Բորիս Ջոնսոնի կրկնակը հագել է սպիտակ մարզաշապիկ՝ կարմիր ֆոնին գրությամբ. «350 մլն ֆունտ»: Դա հղում է Vote Leave ընկերությանը, որը գործի է դրվել «Բրեքզիթի» հանրաքվեից առաջ: Դրանում առանցքային դեր է ունեցել բրիտանացի քաղաքական գործիչը: Այդ ժամանակ քարոզչական միջոցառումների շրջանակներում պնդում էին, որ ԵՄ-ին անդամակցությունը երկրին շատ թանկ է արժեցել՝ շաբաթական 350 մլն ֆունտ ստեռլինգ (մոտ 400 մլն եվրո): Ջոնսոնը, սակայն, չէր ասում, որ այդ միջոցների զգալի մասը երկրին է վերադարձվում սուբսիդիաների տեսքով՝ գյուղատնտեսության զարգացման համար:

Ով կլինի գործող վարչապետ Թերեզա Մեյի իրավահաջորդը՝ կորոշեն Պահպանողական կուսակցության 160 հազար շարքային անդամները փոստով քվեարկության միջոցով: Հաղթողը կհայտարարվի հուլիսի 23-ին: Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնի համար պայքարում մնացել են երկուսը՝ ԱԳՆ նախկին ղեկավար Բորիս Ջոնսոնը և ԱԳ ներկայիս նախարար Ջերեմի Հանթը:



Source link

Products You May Like

Articles You May Like

NASA picks Alabama site as HQ for human moon lander program: sources
Բարձր տեխնոլոգիան և համացանցը այսօր քանդում են ընտանիքը. Տիգրան Ձիթողցյան (տեսանյութ)
Russia Refused to Extradite Armenian Official Charged with Corruption
Պորտուգալիայում ձերբակալվել է աշխարհի խոշորագույն զինավաճառը
Բանակում կատարված սպանությունների գործերով որոշ ցմահ դատապարտյալների հարցը հրատապ պիտի քննարկվի. Զոհրաբյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *