Առանց Սահմանադրական փոփոխությունների՝ հեղափոխությունը լեգիտիմ չի կարող համարվել (տեսանյութ)


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի ժամանակ հնչեցված որոշ թեզերի անդրադառնալու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանին և քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանին:

Արմեն Հովհաննիսյանը շատ կարևորում է խնդիրների նույնականացումը և դրանց լուծումներ տալը. «Բայց ես խնդիրների իդենտիֆիկացիայից այնքան էլ բավարարված չեմ, որովհետև բաներ կան, որ իրոք բացասական են, բայց դրանք ոչ թե հիմնարար խնդիրներն են, այլ դրանց արդյունքը:

Մենք պետք է խոսենք մեր հիմնարար խնդիրներից, որոնք պետք է հաղթահարվեն և մեզ առաջ գնալու հնարավորություն տան»:

Քաղաքագետը չի կասկածում Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի բարի կամքին՝ կատարելու փոփոխություններ. «Ես պարզապես հակված եմ կասկածելու, որ իրենք տեղյակ են, թե ինչպես դա անել»:

Գարեգին Միսկարյանն էլ նկատեց, որ վարչապետը ժողովրդավարություն ասելով նկատի է ունենում ազատ և արդար ընտրությունները. «Սակայն պետք է ասել, որ դա դեռ ժողովրդավարության ցուցիչ չէ: Այո, դա կամք էր՝ կազմակերպելու արդար ընտրություններ, բայց այդ ընտրությունները չեն եղել այն տեսլականի, գաղափարի շուրջը, ինչը պետք է լիներ քաղաքական ընտրությունների պարագայում: Այս դեպքում մերժել ենք նախորդ ռեժիմը և մեր ձայնը տվել ենք մի ուժի, որը խոստացել է բերել փոփոխություններ, որոնք չեն իրականացել»:

Նրա խոսքով՝ հարցազրույցը ցույց տվեց, որ խնդիրների առումով ընկալում կա. «Դա ինչ-որ տեղ ոգևորում է, որովհետև կարող էր դա էլ չլինել՝ առհասարակ կարող էին կտրված լինել իրականությունից: Սակայն, ցավոք սրտի, այն համակարգային փոփոխությունները, որոնք պիտի բերեին նախորդ համակարգի փլուզմանը, փոփոխությանը, այդպես էլ այդ հարցերի պատասխանը վարչապետը չտվեց»:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Bristol-Myers reports positive data on cancer treatment acquired in Celgene deal
One new postage stamp dedicated to the theme “Prominent Armenians. 100th anniversary of Hrachya Hovhannissian”
Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
Is Putin Preparing to Leave?
PAUL, the famous French café chain, is coming to Armenia: a new project by Galaxy Group of Companies

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *