Հայտնի է դարձել Ուսամա բեն Լադենի որդու մահվան մասին


ԱՄՆ հետախուզությունը տեղեկատվություն է ստացել նախկին «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի որդու՝ Համզա բեն Լադենի մահվան մասին, հաղորդում է NBC-ն:

Դեռ հայտնի չէ՝ ամերիկյան իշխանությունները կարո՞ղ են հաստատել նրա մահը: Պաշտոնյաները չեն հաղորդել, թե որտեղ և երբ է մահացել Բեն Լադենի որդին, կամ արդյոք ԱՄՆ հատուկ ծառայությունները որևէ առնչություն ունեն դրա հետ: Սպիտակ տունը դեռ չի մեկնաբանել այս տեղեկատվությունը:

«Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը հրապարակել է 2018-ին Համզա բեն Լադենի վերջին հրապարակային հայտարարությունը: Նա սպառնացել է Սաուդյան Արաբիային և երկրի բնակիչներին ապստամբության կոչ է արել:

Փետրվարին Միացյալ Նահանգները մինչև մեկ միլիոն դոլար պարգև է նշանակել տեղեկության համար, որը թույլ կտա պարզել Բեն Լադենի որդու գտնվելու վայրը:

Համզա բեն Լադենը ծնվել է, ենթադրաբար, 1989 թ.-ին: 2018-ի ամռանը հաղորդվել է, որ նա ամուսնացել է ԱՄՆ-ում 2001 թ.-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության իրականացնողի դստեր հետ: Ամերիկյան հետախուզությունը ենթադրում էր, որ հոր մահվանից հետո Համզան պատրաստվում էր Ալ-Քաիդայում ղեկավար դեր ստանձնել:

«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Ուսամա բեն Լադենը ոչնչացվել է 2011 թ.-ի մայիսի 2-ի գիշերը, ամերիկյան հատուկ նշանակության ուժերի գործողության արդյունքում, Պակիստանի Աբոթաբադեում գտնվող վիլլայում: Նրա մարմինը թաղվել է ծովում:



Source link

Products You May Like

Articles You May Like

Interstellar interloper is a comet resembling those in our solar system
Ryanair’s Low Fares Come to Armenia
Kurds, Our Region and Sovereignty
NASA eyeing inflatable space lodges for moon, Mars and beyond
NASA unveils new spacesuit prototypes for missions 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *