Ամուսնալուծվելը դրականորեն է ազդել Բրեդ Փիթի վրա. նա երկրպագուներին տպավորել է մկանների հիանալի պրեսով (լուսանկարներ)


Հոլիվուդյան հանրաճանաչ դերասան Բրեդ Փիթը, որն առանց վերնաշապիկի հայտնվել է Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմում, հիացրել է երկրպագուներին: Նրանք ցնցված են դերասանի մկանների հիանալի պրեսով, որը դեռ մի քանի տարի առաջ լավ վիճակում չէր, գրում է Cosmopolitan-ը:

Դերասանի երկրպագուները հաճելիորեն եզրակացրել են, որ Անջելինա Ջոլիից բաժանվելուց հետո դերասանը շատ ավելի լավ տեսք ունի:

Բայց փոփոխությունները, նշում է հրատարակությունը, իրենք իրենց չեն եղել: Սկզբից դերասանն ալկոհոլային կախվածության դեմ բուժման կուրս է անցել և ամբողջովին հրաժարվել դրանից: Եվ հետո, ինչպես պատմել է դերասանի ընկերներից մեկը, նա սկսել է ամեն օր մարզասրահ հաճախել, որտեղ ջանասիրաբար մարզվել է:

Դերասանի ընկերոջ խոսքերով, Փիթը մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում մարզումներին և ջանում է բաց չթողնել պարապմունքները: Սա Բրեդին օգնել է միանգամից երկու ուղղություններով. հաղթահարել Ջոլիից բաժանվելու հետ կապված հուզական խնդիրները և զգալիորեն բարելավել մարզավիճակը:

Ինչ վերաբերում է Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմին, որտեղ Բրեդը ցուցադրել է իր որովայնի «խորանարդիկները», այն կարող է շրջադարձային դառնալ դերասանի կարիերայում: Չնայած Փիթը երեք անգամ առաջադրվել է կինոակադեմիայի մրցանակին, նրա հավաքածուում բաղձալի ոսկե արձանիկը դեռևս չկա: Ւսկ կինոքննադատները, որոնք տեսնել են դերասանի նոր աշխատանքը, միաձայն կանխատեսում են այս տարի վերջապես «Օսկար» ստանալու նրա հնարավորությունը:



Source link

Products You May Like

Articles You May Like

Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
One new postage stamp dedicated to the theme “Prominent Armenians. 100th anniversary of Hrachya Hovhannissian”
Bristol-Myers reports positive data on cancer treatment acquired in Celgene deal
PAUL, the famous French café chain, is coming to Armenia: a new project by Galaxy Group of Companies
Is Putin Preparing to Leave?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *