Ջոնի Դեփը Եվրոպա շրջագայության կմեկնի Hollywood Vampires-ի հետ


Դերասան և կիթառահար Ջո Փերին պատմել է, որ Hollywood Vampires-ը ծրագրում է Ջոնի Դեփի մասնակցությամբ շրջագայել Եվրոպայով և Մեծ Բիտանիայով՝ ի աջակցություն իրենց վերջին Rise ալբոմի, հաղորդում է Music-News պորտալը:

Դերասանի համար հյուրախաղերը առաջնահերթություն կդառնան այն բանից հետո, երբ նա կավարտվի նկարահանումները Երկրորդ աշխարհամարտի մասին պատմող «Մինամատա» դրամայում և «Բարբարոսների սպասումով» ֆիլմում՝ Ջ.Մ.Կուտզեի նույնանուն վեպի հիման վրա, որը բրիտանացի դատավորի մասին է, որն ապրում է գաղութային քաղաքում և սկսում է կասկածել իր երկրին նվիրվածությանը:

Փերին ընդգծել է, որ Rise-ի երգերի մեծ մասի խոսքերի հեղինակը Դեփն է:

«Մենք հասկացանք, որ Hollywood Vampires-ը կարող է լինել ավելին, քան պարզապես քավեր-խումբ: Ջոնին մեզ ցույց տվեց բանաստեղծությունների գիրքը, որը նա գրել էր երգերի համար»,- ասել է նա:

Նոր ալբոմը գրեթե ամբողջությամբ ստեղծվել է Ջոնի Դեփի ստուդիայում, բացառությամբ Դեյվիդ Բոուիի Heroes կոմպոզիցիայի, որը խումբը ձայնագրել է Բեռլինի Habsa Tonstudio-ում, որտեղ երաժիշտը աշխատել է բնօրինակի վրա:



Source link

Products You May Like

Articles You May Like

Lustration of Armenian Cause: Turkey’s Preparing for Blackmail
Is Putin Preparing to Leave?
Half of lymphoma patients alive three years after Gilead cell therapy treatment: study
One new postage stamp dedicated to the theme “Prominent Armenians. 100th anniversary of Hrachya Hovhannissian”
PAUL, the famous French café chain, is coming to Armenia: a new project by Galaxy Group of Companies

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *